Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ կամ երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան:

Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն:

Դատարանը շարունակեց տուժողի իրավահաջորդի՝ Մանուչարի եղբոր հարցաքննությունը:

Նա պատասխանելով կողմերի հարցերին՝ ասաց՝ երբ իմացել է եղբոր մահվան մասին ու գնացել է զորամաս, այնտեղ առաջին անգամ լսել է այն վարկածը, թե Մանուչարը, հնարավոր է, «Եհովայի վկա» աղանդին է հարել ու այդ հողի վրա է ինքնասպան եղել:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ այդ մասին տեղեկացված էին անգամ լրագրողները, ովքեր իրեն շատ են անհանգստացրել ու տվել են նաև այդ հարցը: Բայց իր համոզմամբ՝ Մանուչարը երբեք «Եհովայի վկա» չի եղել, որևէ աղանդի չի հարել, նա հայկական առաքելական եկեղեցու հավատացյալ էր: Մանուչարը սիրել է զենք կրել, սիրել է կրակել, նա շատ լավ էր կրակում:

Տուժողի իրավահաջորդը հիշեց, որ զորամասում խոսում էին, թե այրված թուղթ են գտել, ստուգել են՝ դա ինչքանով կարող էր կապ ունենալ Մանուչարի մահվան հետ: Ըստ եղբոր՝ այդ վառված թղթի կտորի վրա բանաստեղծության տողեր են եղել, բանաստեղծությունն էլ եղել է ոչ թե սիրո կամ կրոնական, այլ՝ հայրենասիրական թեմայով…

Տուժողի իրավահաջորդը, պատասխանելով պաշտպան Անանյանի հարցին, ասաց, թե ինքն ու Մանուչարը շատ սիրով եղբայրներ են եղել, նաև ընկերներ են եղել: Մանուչարն իրեն ընկելել է որպես մեծ եղբոր, կիսվել է իր հետ:

Եղբոր կարծիքով՝ Մանուչարը խառնվածքով սանգվինիկ է եղել՝ ակտիվ, աշխույժ, աշխատասեր: Նա հանգիստ նստող չէր, դինջ չէր, ոչ էլ մելանխոլիկ էր, ինչպես նրան նախորդ դատական նիստի ժամանակ բնութագրեց զորամասի ակումբի պետ, կապիտան Կարինե Պ.-ն: Մանուչարը մարդկանց հետ շփվող էր, նա շուտ բորբոքվող չէր, բայց կարող էր և ինչ-ինչ պարագաներում բռնկվել:

Տուժողի իրավահաջորդը զարմանք հայտնեց կապիտան Կարինե Պ.-ի ցուցմունքում Մանուչարի բնութագրի կապակցությամբ, հատկապես անհամաձայնություն հայտնեց այն հարցերում, իբր թե Մանուչարը երբեք չէր ժպտում, նա խեղճ ու ամաչկոտ տղա էր:

Ըստ եղբոր՝ Մանուչարը երբեք այդպիսին չի եղել: «Բնավորությամբ խեղճը աշխատանք չէր գտնի, իրեն չէր դրսևորի կոլեկտիվում՝ «Տաշիր պիցայում»… Բացառում եմ, որ ծառայության վայրում Մանուչարը ընկճված լինի… Մենք միշտ իրար տեսել ենք, զրուցել ենք… Իմ ընկերները Մանուչարին իրենց փոքր եղբայրն էին համարում… Չէր կարող պատահել, որ Մանուչարը ծառայության վայրում խնդիրներ ունենար ու ինձ չասեր… Նա ֆիզիկապես թույլ չէր, ձիգ տղա էր… Զորամասում նրա միակ նեղությունը կապված է եղել ոտքի ցավի հետ, դրանից էր նեղվում, բայց պետք է պառկեր հոսպիտալում ու բուժում ստանար… Մանուչարը հեշտ էր ադապտացվում, նա բոլոր պայմաններում ձգտում էր լավին հասնել…»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե իր ընկերոջ հայրը Մանուչարի զորամասի հրամանատարի տեղակալ է եղել, վերջինիս կինն ու փեսան էլ են աշխատել նույն զորամասում, նրանք ճանաչում էին Մանուչարին, Մանուչարը նրանց երբեք չի դիմել, թե խնդիրներ ունի այլ զինծառայողների հետ:

Եղբայրը Մանուչարի տրամադրության անկում չի նկատել դեպքից առաջ՝ քառասուն օրվա կտրվածքով: Ըստ նրա՝ Մանուչարը ուրախ տղա էր, ծառայակիցները նրա ծիծաղն էլ հաստատ լսած կլինեն, ժպիտն էլ տեսած կլինեն: Մանուչարը լեզվական արատ ունեցել է՝ որոշ հնչյուններ, օրինակ՝ «ռ»-ն, «ուրիշ ձև» է արտաբերել, բայց «էդ հարցով նա չի նեղվել»:

Մանուչարը եղբորը երբևէ չի ասել, թե զորամասում իրեն ստիպում են ուրիշների շորերը լվանալ: Եթե նման բան անող լիներ, Մանուչարը չէր ենթարկվի՝ ըստ եղբոր, «նա կյանքում տենց չէր խեղճանա… ինքը հակադարձ պատասխանը կտար… Բացառում եմ, որ Մանուչարի վարքի նենց փոփոխություն լիներ, որ վերածվեր խեղճության…»:

Մանուչարի մահից հետո շրջանառվել է նաև սիրած աղջկա կողմից մերժվելու, այդ պատճառով ինքնասպան լինելու վարկածը:

Եղբոր կարծիքով՝ Մանուչարը սիրած աղջիկ չի ունեցել: Ճիշտ է, նախաքննական մարմինը գտել է Մանուչարի համադասարանցի մի աղջկա, նրան երկու անգամ կանչել ու հարցաքննել են, բայց աղջիկը պնդել է, որ իր ու Մանուչարի միջև ոչինչ չի եղել, Մանուչարն իրեն առաջարկություն չի արել, որ ինքն էլ մերժեր, ինքն ընկեր ունի, իսկ Մանուչարին վերաբերվել է միայն որպես դասընկերոջ:

Մանուչարի եղբայրը գտել է այդ աղջկան, զրուցել է հետը: «Նա Մանուչարի ճաշակով չէր, Մանուչարի կեսից հետ էր…»:

Եղբայրն ընդունեց, որ նախաքննական մարմինը լուսանկար է գտել, որտեղ այդ աղջիկն ու Մանուչարը միասին են եղել, պարզել են, որ այդ աղջիկը այցելել է Մանուչարին, երբ վերջինս պառկած էր հոսպիտալում, Մանուչարն ու աղջիկը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, բայց այդ հանգամանքները ոչինչ չեն նշանակում, նրանք զուտ դասընկերներ են եղել:

Քանի որ Մանուչարն իրեն ոչինչ չի ասել, ինքը համոզված է, որ այդ աղջկան նա չի սիրել՝ պնդեց Մանուչարի եղբայրը: Աղջիկը սկզբում «Տաշիր պիցայում» է մատուցողուհի եղել, հետո ինչ-որ սրճարանում…

Տուժողի իրավահաջորդն հիշեց՝ ռազմական ոստիկանության օպերաները, երբ եկել են Վանաձոր՝ իր հետևից, ասել են՝ գիտե՞ս՝ ինչ երաժշտություն էր լսում եղբայրդ: Օպերներից մեկն ասել է. «Ես լսեցի, գլուխս չգիտեմ՝ ինչ էղավ»: Իսկ Մանուչարը պարզապես ռոք է լսել, ու եղբոր կարծիքով՝ ռոք լսելը նրան չէր կարող ինքնասպանության հասցնել, «որ էդպես լիներ, բոլոր ռոք լսողները արդեն ինքնասպան էին եղել»…

Նախաքննական մարմնի նկատմամբ տուժողի իրավահաջորդի մեջ անվստահություն է առաջացել նաև այն բանից հետո, երբ պարզվել է, որ ինքնասպանության գործիք համարվող ինքնաձիգի վրա ոչ մի մատնահետք չի հայտնաբերվել: Մի՞թե դա հնարավոր է՝ տարակուսում է տուժողի իրավահաջորդը:

Մանուչարը եղբոր հետ զրույցներում պատմել է զորամասում իր կյանքի մասին, բայց եղբայրը չհիշեց, որ նա ասած լինի, թե մտերիմ ընկեր ունի: Կողմերը տուժողի իրավահաջորդին հարցնում էին՝ եթե Մանուչարն իրոք սանգվինիկ է եղել, աշխույժ, ասող-խոսող, կատակասեր տղա, մի՞թե մեկ տարվա ծառայության ընթացքում մտերիմ ընկերներ չէր ունենա, այդ ընկերներին չէր ծանոթացնի եղբոր հետ, ով պարբերաբար զորամաս է այցելել, հանդիպել է նրան:

Տուժողի իրավահաջորդը հիշեց, որ Մանուչարը ջերևմությամբ է խոսել զորամասի ակումբի պետի մասին, բայց Մանուչարի խոսքից եղբայրը չի հասկացել՝ այդ պետը կի՞ն է, թե՞ տղամարդ: Այդ ակումբի պետը, ըստ Մանուչարի, միշտ ուշադիր է եղել նրա նկատմամբ, իսկ մի անգամ էլ ասել է, որ Մանուչարը շատ «ֆոտոգենիկ է», ծառայությունից հետո կարող է «դերասանական գնալ»: «Էդ հիշում էի, դրա համար ուզում էի ակումբի պետին տեսնել…»: Զորամասի հրամանատարի առանձնասենյակում նա հանդիպել էր ակումբի պետ, կապիտան Կարինե Պ.-ին, ով այդ հանդիպման ժամանակ, ըստ տուժողի իրավահաջորդի, բոլորովին այլ կերպ էր խոսել Մանուչարի մասին, չէր ասել, թե նա խեղճ էր, երբեք չէր ժպտում, իսկ դատարանում ցուցմունք տալիս լրիվ ուրիշ բաներ է ասել, բաներ, որոնց հետ Մանուչարի եղբայրը համաձայն չէ…

Սակայն եղբոր հայացքը, նման իրավիճակում եղբոր կարծիքը կարող է չհամընկնել զորամասում Մանուչարի հետ շփված մարդկանց կարծիքին… Ո՞ր Մանուչարն է եղել իրականը՝ եղբո՞ր, թե՞, օրինակ, կապիտան Կարինեի ներկայացրածը…

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե իր իմանալով՝ զորամասում տեղակայված են եղել տեսախցիկներ, որոնց տեսանկարահանած նյութը դեպքից հետո դիտել են զորամասի հրամանատարի սենյակում, ինչ-որ մասնագետի ներկայությամբ, բայց այդ օրը ինքը ծանր հոգեվիճակում է եղել, այդ դիտմանը չի մասնակցել, իսկ հետո իր հարցին հրամանատարությունը պատասխանել է, թե տեսախցիկները նկարահանել են ոչ թե զորամասի ներսը, այլ՝ դուրսը, զինվորի ինքնասպանությունը տեսախցիկների «տեսադաշտում» չի կատարվել…

Այն հարցին, թե ինչո՞ւ է Մանուչարը ժամանակին ցանկություն հայտնել փոխելու ջոկատը կամ զորամասը, եթե զորամասում ոչ մի խնդիր չի ունեցել, եղել է ուրախ ու զվարթ, տուժողի իրավահաջորդը ենթադրական պատասխան տվեց՝ միգուցե ոտքի ցավի պատճառով, կամ միգուցե ցանկանում էր զինծառայող եղբոր հետ նույն վայրում շարունակել ծառայությունը…

Տուժողի իրավահաջորդը դատարանի հարցին կտրուկ պատասխանեց նորից, թե ներքին համոզմունք ունի՝ եղբորը սպանել են, նա չէր կարող ինքնասպան լինել: Սակայն զորամասում եղած որևէ կոնկրետ փաստ, առճակատում, թշնամական հարաբերություն, Մանուչարին ինչ-որ մեկի կողմից սպանելու որևէ պատճառ տուժողի իրավահաջորդին հայտնի չէր, այդ հարցին նա կոնկրետ պատասխան չուներ…

Հաջորդ նիստին կշարունակվի գործով վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում