Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

1in.am Sport-ի բացառիկ հարցազրույցը՝ լեգենդար Տատյանա Կաշիրինայի հետ

1in.am Sportը բացառիկ հարցազրույց է ունեցել Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազում ռեկորդների հեղինակ Տատյանա Կաշիրինայի հետ:

24 տարեկանում Եվրոպայի 6-ակի, աշխարհի 3-ակի չեմպիոն եք, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը:

Աշխատասիրությունն ու ցանկությունը հասնել ավելիի:

http://minsportfcp.ru/export/shared/galleries/newsimages/717162370.jpg_1234524063.jpg

2014թ. աշխարհի առաջնությունում 5 նոր ռեկորդ սահմանեցիք: Կա՞ սահմանագիծ, թե Ձեր պարագայում կատարելությունը սահմաններ չունի:

Սահման ունի ցանկացած մարդ, իսկ թե որն է սահմանը իմ պարագայում, չգիտեմ (ժպտում է):

https://youtu.be/tY4ZKiAJL1I

2015թ. Եվրոպայի առաջնությունուը մարզումային ստացվեց Ձեզ համար: Մարզումներին երբևէ հաջողվե՞լ է գերազանցել սեփական ռեկորդը: Վլադիմիր Կրասնովը (խմբ.- Տատյանայի անձնական մարզիչը) նշել է, որ հրել եք 195 կգ:

Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում չեմ բարձրացրել ավելի ծանր քաշեր, քան մրցումների ժամանակ:

http://novostimira.net/uploads/posts/p/2014-11-16/tyazheloatletka_tatyana_kashirina_dvazhdi_obnovila_mirovoj_rekord_po_summe_dvuh_uprazhnenij.jpg

12 տարեկան հասակում 44 կգ անձնական քաշով երկամարտի 119 կգ արդյունք եք ցույց տվել: Մարզիչը նշել է, որ միակն եք 7 մլրդի մեջ: Ի՞նչ կասեք նրա հետ աշխատանքի մասին:

Միասին աշխատում ենք 13 տարի: Բախտս շատ է բերել մարզչի հարցում:

2012թ. Լոնդոնում ձեր անմիջական մրցակցին՝ Չժու Լուլուին, երկամարտում զիջեցիք ընդամենը 1 կգ՝ հրում վարժությունում 6 կգ զիջելու արդյունքում: Ասիական խաղերում նա ցույց տվեց 142+192 կգ արդյունք, Դուք աշխարհի առաջնությունում՝ 155+193: Ռիոյում նա կարծես չի հասնի Ձեզ

Չինաստանի մարզուհիներից պետք է սպասել ամեն ինչ: Կարծում եմ՝ կանխատեսել նրա արդյունքները Ռիոյում հանարավոր չէ:

http://www.almaty2014iwf.com/news_foto/e97196e7afba286608b0b192e21e22c6.jpg

Գերծանր քաշային կարգում մարզուհիների քաշային տարբերությունը կարող է մեծ լինել, օրինակ Լուլուն Ձեզնից ծանր է 30 կգով: Չեք կարծում, որ անարդար է և միջազգային ֆեդերացիան պետք է քայլեր ձեռնարկի

Այո, ես, ինչպես շատերը, կարծում եմ, որ գերծանր քաշային կարգում անձնական քաշը մեծ դեր ունի: Կցանկանայի, որ տարբերությունը գերծանր քաշային կարգի ու նրան նախորդող քաշային կարգի միջև ավելի իրական լինի:

Ի՞նչ կասեք Հռիփսիմե Խուրշուդյանի մասին, ով նույնպես հանդես է գալիս գերծանր քաշային կարգում:

Լավ մարզուհի և անձնավորություն է, ով արժանապատիվ ելույթ է ունենում բոլոր մրցումներում:

Ի՞նչ գիտեք հայերի, Հայաստանի մասին: Ծրագրու՞մ եք մի օր լինել Հայաստանում:

Գիտեմ, որ Հայաստանում ծանրամարտի դպրոցը բարձր մակարդակի է: Մինչ այժմ առիթ չի եղել, բայց հնարավորության դեպքում կլինեմ Հայաստանում:

http://cdn.static1.rtr-vesti.ru/p/xw_1027777.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում