Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին-3. ԱՄՆ ներգաղթային և վիզաների վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

«Առաջին լրատվական»-ը ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն է տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Տուին, ում պատասխանները կհրապարակվեն թերթում և մեր կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին ու ԱՄՆ ուղևորություններին: Միացյալ Նահանգները Հայաստանից ժամանած այցելուներին առաջարկելու շատ բան ունի` կարող եք ծանոթանալ ԱՄՆ պատմությանը, մշակույթին, ճաշակել ամերիկյան ուտեստներն ու գինիները, տեսնել ԱՄՆ ճարտարապետությունը, լինել ծովափնյա հանգստավայրերում ու ազգային պարկերում: Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ հյուպատոսին ուղղված ԱՄՆ վիզաներին վերաբերող մեր հարցերն ու նրա պատասխանները:

Ողջույն: Ձեզ ենք նարկայացնում Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին տեսաշարի երրորդ թողարկումը: Իմ անունը Ֆրենկ Տու է, և ես ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսն եմ: Ամեն ամիս ես պատասխանելու եմ էլեկտրոնային փոստի, «Թվիթերի» կամ «Ֆեյսբուքի» միջոցով ուղարկած ձեր բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ԱՄՆ վիզաներին և ներգաղթային գործընթացներին: Թողարկման ընթացքում ստացած բոլոր հարցումներին չենք կարող անդրադառնալ, սակայն կարող ենք գրավոր պատասխանել, եթե հարցման մեջ ներառեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:

Հարց Տ. Սարգսյանից. Գրին քարտի խաղարկությանը մասնակցելու համար ուղարկել եմ իմ անձնական համապատասխան տվյալները և գրանցվել: Խաղարկությանը Գրին քարտ եմ շահել, սակայն մինչ հարցազրույցը հանդիպեցի իմ սիրած էակին, և հիմա մտադիր ենք ամուսնանալ: Ինչպե՞ս կարող ենք միասին գնալ Միացյալ Նահանգներ:

Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներ ներգաղթելու հնարավորություն ստանալու և մոտալուտ ամուսնության կապակցությամբ: Խնդրում եմ հաշվի առեք, որ հարսնացուն/փեսացուն վիզայի նույն դիմումով ճամփորդել չի կարող, մինչդեռ ամուսինը/կինը և նորածին երեխան կարող են:

Գրին քարտի խաղարկությանը հաղթող ճանաչվելու մասին տեղեկանալուց անմիջապես հետո Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը ձեզ հետ պայմանավորվածություն ձեռք կբերի ԱՄՆ դեսպանատանը ձեր հարցազրույցը կազմակերպելու համար: Եթե ձեր գործը դեռևս գտնվում է Քենտուկիի հյուպատոսական կենտրոնում, և դեռ հարցազրույցի պայմանավորվածություն չունեք, այդ մասին տեղեկացրեք կենտրոնին՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Եթե ունեք պայմանավորվածություն կամ արդեն անցել եք հարցազրույցը, կամ նույնիսկ արդեն ստացել եք ձեր վիզան, բայց դեռ Միացյալ Նահանգներ չեք մեկնել, անմիջապես այդ մասին տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը: Նշված երկու դեպքերում էլ պետք է հիշել, որ չնայած պարտադիր չէ, որ նորապսակ կինը/ամուսինը կամ նորածին երեխան ստանան իրենց վիզան նույն օրը, ինչ հիմնական դիմումատուն, սակայն նրանք իրենց վիզան պետք է ստանան ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը, և/կամ քանի դեռ Գրին քարտի խաղարկության շրջանակում տրվող վիզաները չեն սպառվել:

Իսկ եթե արդեն ստացել եք ձեր ներգաղթային վիզան և մեկնել եք Միացյալ Նահանգներ, ստիպված կլինենք ներկայացնել F2 ներգաղթային վիզայի միջնորդագիր ձեր կնոջ/ամուսնու կամ նորածին երեխայի համար: F2 վիզայի համար նախատեսված միջնորդագրի գործընթացը տևում է մոտ երկու տարի:

Հարց «Գևորիկ86» օգտատիրոջից. Արդո՞ք ճիշտ է, որ հյուպատոսական պաշտոնյաները վիզա տրամադրում են սեփական հայեցողությամբ:

Պատասխան. Մենք մի քանի հարցում ենք ստացել վիզաների մերժումների վերաբերյալ, կփորձեմ պատասխանել բոլոր հարցերին: Ո՛չ, պաշտոնյաները վիզա չեն տրամադրում կամ մերժում սեփական հայեցողությամբ: Պաշտոնյաները ամիսներ շարունակ վերապատրաստվում են Միացյալ Նահանգներում: Հայաստան գալուն պես նրանցից պահանջվում է ուսումնասիրել նախկինում ճամփորդած հայերի վերաբերյալ որոշ զեկույցներ և վիճակագրական տվյալներ:

Սկսնակ պաշտոնյաները սկզբնական շրջանում հարցազրույցները վարում են փորձառու պաշտոնյաների ղեկավարության ներքո: Այնուհետև ես` որպես գլխավոր հյուպատոս, պարբերաբար աչքի եմ անցկացնում մերժված ու տրամադրված վիզաների գործերի որոշակի քանակություն: Երբ դիմումատուն մերժվում է, հյուպատոսական պաշտոնյան հարցազրույցից հետո անմիջապես տեղեկացնում է նրան, թե ամերիկյան օրենքի ինչ պահանջի համաձայն է նա մերժվում: Բացի դրանից, հարցազրույց անցկացնող պաշտոնյան դիմումատուին տրամադրում է նամակ, որում նշվում է այն կետը, որը մերժման պատճառ է հանդիսացել:

Մերժված դիմումատուների մեծամասնությունը մերժվում է ԱՄՆ ներգաղթային և քաղաքացիության օրենքի 214 (b) կետի համաձայն: ԱՄՆ ներգաղթային օրենքի այս կետը հյուպատոսական պաշտոնյայից պահանջում է ոչ ներգաղթային վիզայի (գործնական, տուրիստական, ուսանողական) բոլոր դիմումատուներին դիտարկել որպես պոտենցիալ ներգաղթողներ: Դիմումատուն պարտավոր է ապացուցել հակառակը: Վերջնական որոշում կայացնելու համար հյուպատոսական պաշտոնյան հաշվի է առնում դիմումատուի կարգավիճակը, ինչը ևս կարող է մերժման պատճառ լինել:

Ոչ ես, ոչ դեսպանատան որևէ այլ պաշտոնյա և ոչ էլ նույնիսկ դեսպանը չեն կարող փոխել կայացված որոշումը: Որոշումը վերջնական է, ուստի բողոքարկման ենթակա չէ: Եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ ձեր դիմումն ուսումնասիրելիս հյուպատոսական պաշտոնյան որոշ տեղեկություններ հաշվի չի առել կամ ձեր իրավիճակը զգալիորեն փոխվել է, կարող եք կրկին դիմել՝ լրացնելով նոր դիմումի ձև, կրկին վճարելով միջնորդավճարն ու նոր պայմանավորվածություն ձեռք բերելով: Խնդրում ենք հաշվի առնել, որ այս դեպքում էլ վիզայի տրամադրումը չի երաշխավորվում:

Չնայած գրանցվող մերժումներին՝ մեր դիմումատուների մեծամասնությանը մենք տրամադրում ենք վիզաներ և անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը դյուրացնելու համար: Դիմումատուները առցանց լրացնում են իրենց դիմումները և վճարում միջնորդավճարերը առցանց, հեռախոսով կամ «Արդշինինվեստ» բանկում: Վիզայի տրամադրման դեպքում անձնագրերը վերադարձվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Հարց Լ. Ահարոնյանից. Կբացատրե՞ք` ինչպես են ոչ առկա փաստաթղթերը ուսումնասիրվում հարցազրույցի ընթացքում:

Պատասխան. Հակառակ շատերի համոզմունքի և ի տարբերություն այլ երկրների վիզաների գործընթացների` ԱՄՆ վիզայի գործընթացը փաստաթղթահենք չէ: Մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հարցազրույցին: Ունեցվածքի վկայականը կամ աշխատատեղից ներկայացված տեղեկանքի հավաստիությունը ստուգելու փոխարեն հյուպատոսական պաշտոնյան հարցերի միջոցով պարզում է, թե արդյոք դիմումատուն տիրապետում է Հայաստանում իր աշխատանքի կամ Միացյալ Նահանգներում նախատեսած գործունեության մանրամասներին և յուրահատկություններին: Փաստաթղթի բացակայությունը որևէ դիմումատուի համար մերժման պատճառ չի կարող հանդիսանալ՝ չնայած, ապահովության համար մենք խորհուրդ ենք տալիս դիմումատուներին իրենց հետ բերել փաստաթղթերը: Մեր հարցազրույցների 99%-ը ընթանում է առանց փաստաթղթերի ուսումնասիրության:

Հարց Ա. Կովալենկոյից. Մեկ տարի առաջ Գրին քարտ եմ շահել: Ապրել և աշխատել եմ ԱՄՆ-ում մեկ տարի: Մեկ ամիս առաջ վերադարձել եմ Հայաստան և ամուսնացել սիրեցյալիս հետ: Այժմ ցանկանում եմ, որ նա Միացյալ Նահանգներում կողքիս լինի, սակայն գործընթացը տևում է մեկուկես տարի: Կարո՞ղ եմ նրան հրավիրել Միացյալ Նահանգներ տուրիստական վիզայով մինչև գործընթացն ավարտվի:

Պատասխան. Ցավոք, տուրիստական վիզաները տրամադրվում են զբոսաշրջիկներին, ովքեր ԱՄՆ-ում բնակություն հաստատելու մտադրություն չունեն: Եթե ձեր կինը դիմել է տուրիստական վիզա ստանալու համար, նա հավանաբար կմերժվի: Ձեր և ձեր կնոջ համար լավագույն տարբերակն այն է, որ դուք շարունակեք ներկայացված միջնորդագրի գործընթացը և սպասեք դրա ավարտին:

Հարկավոր է իմանալ, որ սահմանված քվոտաներով պայմանավորված` կան հերթեր վիզայի որոշ տեսակների, այդ թվում՝ օրինական մշտական բնակչի կանանց և երեխաների ներգաղթային վիզաների մասով: Այս դիմումներին ընթացք է տրվում ըստ միջնորդագրի ներկայացման ամսաթվի կամ ըստ ձևավորված հերթականության: Եթե ցանկանում եք, որ ձեր կինը Միացյալ Նահանգներ արտագաղթի հնարավորինս արագ, խորհուրդ եմ տալիս անհապաղ ներգաղթային միջնորդագիր ներկայացնել ձեր կնոջ համար:

Շնորհակալություն հարցումների և տեսանյութը դիտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում