Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի և «Բավարիա»-ի միջև կայանալիք դիմակայության մասին:
«Այդ խաղը հատուկ է լինելու Գվարդիոլայի համար, քանի որ նա վերադառնում է այնտեղ, որտեղ մեծացել է, մարզվել և կարողացել տեղ գտնել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Գվարդիոլան լավ գիտի «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին, և դա նրան առավելություն է տալիս»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:
Հիշեցնենք, որ երկու գրանդերի առաջին դիմակայությունը կայանալու է այսօր` մայիսի 6-ին, կատալոնական ակումբի հարկի տակ: