Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման արդյունքը:
«Ես շատ գոհ եմ սաներիս գործողություններից: «Յուվենտուս»-ն արժանի էր հաղթանակի: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրը հեշտ չէ նվաճել, իսկ «Ռեալ»-ի դեմ խաղալն ավելի դժվար է:
Սաներս հիանալի էին գործում: «Ռեալ»-ն առանձնապես ոչինչ չկարողացավ անել: Միաժամանակ առաջին խաղակեսում կարող էինք ավելի լավ գործել հարձակման գծում: Ափսոս, որ Լյորենտեն չկարողացավ օգտագործել իր պահը: Սակայն մենք ասել էինք, որ հաղթելու ենք «Ռեալ»-ին, և ես երջանիկ եմ: Այժմ մեկ շաբաթ ունենք` Մադրիդում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու համար»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը: