Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը Նյու Յորքում արժանացել է ազատ կարծիքի արտահատման PEN Club գրական կազմակերպության մրցանակին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2015թ. հունվարի 7-ին Փարիզում ամսագրի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել էր 12 մարդ, այդ թվում՝ գլխավոր խմբագիրն ու 2 ոստիկան:
Ընդունելով մրցանակը՝ ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը նշել է, որ վրդովմունքը ժողովրդավարական բանավեճի մաս է, իսկ սպանությունը՝ ոչ: