Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ից կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վստահեցրել է, որ իր թիմը հաղթանակ կտանի երկրորդ դիմակայությանը և մրցաշարի եզրափակչի ուղեգիր կնվաճի:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ հաջողության կհասնենք: Երկրորդ դիմակայությունն անցնելու է «արքայական ակումբ»-ի հարկի տակ` մեր երկրպագուների աջակցությամբ: Պետք է վերականգնենք ուժերն ու մտածենք հաջորդ խաղի մասին:
Իհարկե, հեշտ չի լինի: «Յուվենտուս»-ը հզոր թիմ է: Պատասխան հանդիպմանը թուրինցիները մեծ ուժերով կպաշտպանվեն: «Ռեալ»-ը, սակայն, պետք է ոչնչացնի «Յուվենտուս»-ին և մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճի: Գրեթե հավասար պայքար կընթանա, բայց մենք կհաղթենք»,- TVE-ը մեջբերում է Խամեսի խոսքերը: