ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
«Ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում։ Այս երեկո հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։