Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին Ղարաբաղն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայի «Համաշխարհային քաղաքական հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Մանսուր Ակգյունը:

Պարո՛ն Ակգյուն, հայ-թուրքական հարաբերություններին ի՞նչ հեռանկար է սպասվում: Տարբեր երկրների կողմից այս օրերին հայտարարություններ հնչեցին, կոչեր արվեցին, բայց երկու երկրների հարաբերությունների լավացումը ոչ մի քայլով առաջ չգնաց:

Ես չեմ կարծում, թե հարաբերությունների հաստատման հնարավորություն բացարձակապես չկա: Թուրքական կողմի առաջ քաշած տարբերակը Ղարաբաղյան հակամարտությունն է, և Թուրքիան այդ ուղղությամբ է առաջընթաց սպասում:

Այդ պատճառով ես չեմ կարծում, որ 1915 թվականի ողբերգությունների` Հայոց ցեղասպանության ճանաչումը ապագայում կարևոր դեր կխաղա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում:

Այսինքն` առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերություններ հնարավոր չէ՞ ակնկալել, առնվազն գոնե` սահմանի բացում:

-Չեմ կարծում, Ղարաբաղյան հակամարտությունն այն բանալին է, որը կտանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ասեմ՝ անպայման չէ, որ հակամարտությունը կարգավորվի, հնարավոր է գտնել որոշակի կոմպրոմիս` ցույց տալու, որ խնդիրը լուծման ճանապարհին է: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է կոմպրոմիսների գնան, այլապես անհնար կլինի որևէ առաջխաղացում սպասել: Ես չեմ ուզում` տպավորություն ստեղծվի, թե ես անձամբ դեմ եմ մեր երկրների հարաբերությունների բարելավմանը, ոչ՝ հակառակը։ Ես պարզապես վերլուծում եմ իրավիճակը և տեսնում, որ այլ ելք չկա:

Ինչպիսի՞ կոմպրոմիսների մասին է խոսքը, երկու կողմն էլ բազմիցս դեմ են արտահայտվել որևէ կոմպրոմիսի գնալուն, ի՞նչ տարբերակ եք պատկերացնում Դուք:

-Խոսքը մադրիդյան սկզբունքների մասին է, եթե դրա որոշ դրույթներ իրագործվեն, դա արդեն քայլ կլինի: Եթե հայկական կազմը համաձայնի դրան, արդեն որոշ քայլեր արված կլինեն:

Կարծում եք` պաշտոնական Բաքուն ուզո՞ւմ է ընդհանրապես կոնֆլիկտի լուծման հասնել խաղաղ ճանապարհով: Տպավորություն է, որ այդ երկիրը բոլորովին այլ ճանապարհով է պատկերացնում հակամարտության լուծումը:
-Անկեղծ ասած` դա Թուրքիայի համար եղանակ չի փոխում: Ադրբեջանի ցանկությունն այնքան էլ շատ բան չի փոխում Թուրքիայի համար, Թուրքիայի համար առաջնայինն այդ հարցում կոմպրոմիսի գնալն է, և վաղ, թե ուշ այդ կոմպրոմիսները պետք է արվեն: Հակամարտության կարգավորումը հրաշալի կլիներ, ամենալավ տարբերակը, բայց եթե ոչ` լուծում, ապա գոնե դրան ընդառաջ արված կոմպրոմիսներ:

Հայաստանի նախագահը, գիտեք, որ Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, դրանց վավերացման հեռանկար կա՞:

-Ես չեմ կարող խոսել Թուրքիայի անունից, բայց ես կարծում եմ` Թուրքիայի կառավարությունը չի վավերացնի արձանագրությունները մինչև իմ նշած ուղղությամբ առաջընթաց չտեսնի: Ամեն ինչ կախված է այդ ճակատից: Ես չեմ պաշտպանում այդ գաղափարը, բայց հավատում եմ, որ մենք կկարողանանք լավացնել մեր հարաբերությունները:

Բայց ղարաբաղյան ճակատում ոչ մի հեռանկար չկա: Հակառակը` իրավիճակը պարբերաբար սրվում է, մենք ամեն օր լսում ենք նոր զոհերի մասին: Չե՞ք կարծում, որ հակամարտությունը կարգավորվելու փոխարեն մեծանում է պատերազմի վերսկսման հավանականությունը:

-Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հնարավորություն կա: Այո, կա հավանականություն, բայց դա չի նշանակում, որ պատերազմ կլինի։ Շատ դժվար է լինել լավատես ոչ միայն թուրք-հայկական հարաբերությունների առումով, այլև տարածաշրջանային խաղաղության առումով։ Ես հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են այս կամ այն ճանապարհով գալ կոմպրոմիսի. չափազանց ռիսկային է այն, ինչ կատարվում է տարածաշրջանում:

Թուրքիայում առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Անշուշտ, ամեն թեկնածու, կուսակցություն իր նախընտրական ծրագրում և ելույթներում անդրադառնում է հայ-թուրքական հարցին և մոտեցում առաջ քաշում։ Ի՞նչ եք կարծում, ընտրությունները որևէ կերպ այդ հարցի վրա անդրադարձ կունենա՞ն:

-Անշուշտ, այդ հարցին անդրադարձ լինում է: Դուք գիտեք նաև, թե ինչքան բազմազան է քաղաքական համակարգը Թուրքիայում: Տարբեր տեսակետներ են հնչում, առաջադրվում են տարբեր մտահղացումներ ու դիքորոշումներ ունեցող ուժեր: Ընդհանուր առմամբ, եթե պատասխանելու լինեմ հարցին, ապա չեմ կարծում, թե մեծ մասամբ այդ ընտրությունների արդյունքը կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում