Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ից կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել հանդիպման ընթացքի վերաբերյալ:
««Յուվենտուս»-ն ավելի շատ պրեսինգի էր ենթարկում երկրորդ խաղակեսում, և մենք խնդիրներ ունեցանք: Դժվար էր ազատ գոտիներ գտնել, երբ մրցակիցն անցավ 3-5-2 սխեմայի կիրառմանը: Բախտը երես էր թեքել մեզնից:
«Յուվենտուս»-ն իրեն այնպես դրսևորեց, ինչպես և սպասում էի: Այն լավ կազմակերպված խաղ էր ցուցադրում և կարողանում օգտվել իր պահերից: Խաղը հավասարակշռված էր և շատ հետաքրքիր: Երկրորդ դիմակայությանը «Ռեալ»-ը նախ պետք է համբերատար լինի»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: