«Վեցյակը» ներկայացնող Իրանի և ԵՄ քաղաքական տնօրենները Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակեն մայիսի 12-ին՝ Վիեննայում: Այս մասին հաղորդվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում։
Մայիսի 15-ին նրանց կմիանան «վեցյակի» քաղաքական տնօրենները:
«ԵՄ քաղաքական տնօրեն Հելգա Շմիտդը և Իրանի ԱԳ փոխնախարարներ Աբաս Արաքչին ու Մաջիդ Թահթ-Ռավանչին Վիեննայում աշխատանքները կվերսկսեն մայիսի 12-ին: Ապա մայիսի 15-ին նրանց կմիանան «վեցյակի» քաղաքական տնօրենները»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Վիեննայում ԵՄ-ի և Իրանի քաղաքական տնօրենները կշարունակեն Իրանի հետ եզրափակիչ համաձայնագրի հիմնական տեքստի նախագծի ուղղությամբ աշխատանքները, որը կհիմնվի ապրիլի 2-ին Լոզանում համաձայնեցված առանցքային կետերի վրա: