Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Թուրին է ժամանել և ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպմանը:
Sport-ի տեղեկությունների համաձայն` Դեշամը որոշել է անձամբ հետևել Ռաֆայել Վարանի և Պատրիս Էվրայի գործողություններին, ում ցանկանում է ընդգրկել ազգային թիմի կազմում:
Հիշեցնենք` Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը նախկինում է գլխավորել է թուրինյան ակումբը: