Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը Նյու Յորքում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 54 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Sotheby’s-ի մամլո ծաառայությունը:
1905-ին նկարված նկարը 1955-ից գտնվել է մասնավոր հավաքածուում և մոտ 70 տարի չի ցուցադրվել հանրությանը: Sotheby’s-ի տվյալներով՝ այն գնել է ԱՄՆ-ից մասնավոր կոլեկցիոներ: Լոտի նախնական արժեքը 30-45 մլն դոլար էր: