Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության մեղադրանք են առաջադրել 24 ցուցարարի դեմ, ովքեր մասնակցել են Ստամբուլում մայիսմեկյան չարտոնված ցույցերին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մասնավորապես, ձերբակալվածներին առաջադրվել են ահաբեկչական խմբավորմանը մասնակից լինելու, պայթուցիկ նյութեր պահելու և հասարակական ունեցվածքի ոչնչացման մեղադրանքներ։
Ինչպես հաղորդվել է՝ մայիսմեկյան երթի ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ գործի դնել մայրաքաղաքում ցուցարարներին ցրելու համար։ Ձերբակալվել էր ավել քան 360 մարդ։