Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպմանը:
Այդպիսով, Ռոնալդուն հեղինակել է իր 76-րդ գոլը մրցաշարի ընթացքում և գլխավորել Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով Լիոնել Մեսսիին, ով 75 գոլի հեղինակ է:
Երրորդ տեղում է «Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլը: Նա իր ակտիվում 71 գոլ է գրանցել: