Մոսկվայի փողոցներից մեկը կարող է կոչվել բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայայի անունով։ Նա մահկանացուն կնքեց մայիսի 2-ին, 90 տարեկանում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեևի ուղերձին, որը նա հասցեագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։
Ուղերձի տեքստում նա կոչ է անում քննարկել մայրաքաղաքի որևէ փողոց կամ հրապարակ Մայա Պլիսեցկայայի անվամբ կոչելու հնարավորությունը։
Նա որպես տարբերակ առաջարկում է անվանափոխել Թատերական և Լյուբյանսկի հրապարակները միացնող Թատերական անցուղին։