Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

ԼՂՀ քաղաքացուն դատապարտելով Ադրբեջանը փորձում է փոխանակման խնդիր դնել

«Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին երեկ դատապարտել են 15 տարվա ազատազրկման, հետագայում ադրբեջանցի, ԼՂՀ –ում դատապարտված դիվերսանտներին փոխանակման խնդիր դնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը նման քայլերի է դիմել դեռևս 90 –ականներից. «Միչև հիմա էլ` լինի դա ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն, ռազմագերիներին ուղղակի Կարմիր Խաչի միջոցով տեղափոխում էին Ադրբեջան, այնինչ, Ադրբեջանը շարունակում է նույն ձեռագրով»,-ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կայքերի հրապարակումներին հետևելով է եկել այն եզրահանգման , որ փորձում են փոխանակման խնդիր դնել, ինչն անընդունելի է: Անդրադառնալով այն հարցին , թե արդյոք ռազմագերիներին սխալ չէ՞ դատելը, այդպիսի տեսակետներ էին պտտվում նաև ԼՂՀ-ում տեղի ունեցած դատավարության մասով, Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ռազմագերիների խնդիր այստեղ դրված չի . «Արցախը հստակեցրել էր, որ իրենք եկել էին ԼՂՀ տարածք և տեղի էր ունեցել սպանություն, իրենք փաստորեն չեն կարող համարվել ռազմագերի, մանավանդ, որ նրանց ասելով և ճշտելով նրանք որևէ զինվորական մասին չէին պատկանում, դրա համար ապացուցվել է, որ նրանք Ադրբեջանի բնակիչներ են, որոնք որ ծառայել են այդ հետախուզական ծառայությանը, ավելի շատ Ազգային անվտանգությանը, ոչ թե զինվորական էին, այստեղ չկա զինվորական գերու հարց»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Ադրբեջանում ամեն ինչ արվում է, որպեսզի երկու դեպքերի մեջ հավասարության նշան դրվի. «Այստեղ չկան այդ նշանները և ես չգիտեմ որևէ միջազգային ՀԿ , ինստիտուտ, որն այս բնութագիրը կտա, հակառակը Արցախի դեպքում , որպես ՀԿ-ի տնօրեն եմ ասում, որ դիմել ենք մի շարք միջազգային կառույցների, որոնց խնդրել ենք, որպեսզի նրանք մասնակցեն Արցախի դատավարությանը, բայց ոչ մի արձագանք չենք ստացել, միայն երկու կազմակերպության կողմից է արձագանք եղել, ասել , որ շատ ճիշտ կլիներ մասնակցեին, բայց համապատասխան անձ չունեն, որևէ գնահատական, որ ԼՂՀ-ում դատվածները զինգերիներ են եղել, ես չեմ տեսել, ես չեմ տեսել որ ԼՂՀ-ի դատավարության վերաբերյալ «ռազմագերիներ» բառը շոշափեն, դատավարությունը քննադատեն»,-մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը ՝ հավելով, որ անգամ ադրբեջանական կայքերը գրում էին՝ ինչու՞ միջազգային արձագանք չկա:

Լարիսա Ալավերդյանը վերադառնալով ԼՂՀ գերեվարված քաղաքացու խնդրին,ասաց, որ հայկական կողմը պետք է շարունակի ամեն ինչ անել, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպում լինի, միայն Կարմիր խաչի հորդորները կարող են ինչ-որ բան անել: Ըստ նրա՝ ԼՂՀ քաղաքացու իրավունքները կոպտորեն խախտվում են:

Հիշեցնենք ՝ Ադրբեջանում ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի, Բաղդասարյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Հաղորդվում է, որ պատժի կրումը կհաշվարկվի նրա ձերբակալման օրից՝ 2014-ի դեկտեմբերի 26-ից: Նա գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին, նրա ձերբակալման պահից, արդեն 6 ամիս թույլ չեն տալիս հանդիպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում