Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Հայաստան-ԵՏՄ տապալված մեղրամիսը

Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե 1,3 տոկոսով ավելի քիչ գումար են փոխանցել, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում: Թվային արտահայտությամբ խոսքը մոտ 154 միլիարդ դրամի մասին է, ինչը Հայաստանի պարագայում, իհարկե, ահռելի թիվ է եռամսյակի համար, և նույնիսկ թերևս տարվա կտրվածքով անգամ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի համար, այսպես ասած, ոչ սովորական եռամսյակ էր: Հայաստանի համար 2015 թվականի առաջին երեք ամիսները առաջին երեք ամիսներն էին ԵՏՄ 170-միլիոնանոց շուկայի պայմաններում: Եվ փաստորեն երեք ամիսները բավական էին, որ այդ շուկայի առասպելը հօդս ցնդեր, տվյալ դեպքում տնտեսական վիճակագրության առումով ցնդեր 154 միլիարդ դրամի չափով:

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որին անդամակցելու չարաբաստիկ որոշումը կայացվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Անդամության առաջին երեք ամիսները բավական էին, որպեսզի Հայաստանի համար ԵՏՄ կորստաբերությունը դառնար միանգամայն շոշափելի իրականություն: Այսինքն՝ Հայաստանի ու ԵՏՄ-ի, այսպես ասած, մեղրամիսը կատարյալ հիասթափությամբ է ավարտվել Հայաստանի համար: Հարսն է Հայաստանը, թե փեսան՝ արդեն, ըստ էության, կարևոր էլ չէ տվյալ դեպքում:

Միևնույն ժամանակ, իրավիճակը բավական նուրբ է, և, ըստ էության, Հայաստանի ԵՏՄ անդամակցության որոշումը կայացրել են այն 1000 խոշոր հարկատուները կամ նրանց գերակշռող մեծամասնությունը, որոնք այս կամ այն կերպ ներկայացված, սերտաճած են քաղաքականությանն ու իշխանություններին: Հայաստանում, ըստ էության, չկա առանց այդ սերտաճածության խոշոր բիզնես: Եվ այս իմաստով թվում է, որ Հայաստանում պետք է հասունացած լիներ քաղաքական ըմբոստությունն ընդդեմ ԵՏՄ-ի, քանի որ որոշում կայացնողներն իրենք, ըստ էության, զգում են, թե ինչ խնդիրների առաջ է կանգնել ԵՏՄ-ում պահածոյացվող Հայաստանը:

Մյուս կողմից, սակայն, այստեղ, իհարկե, կան կարևոր նրբերանգներ, և պատկերը հստակեցնելու համար պետք է ամբողջացնել այդ նրբերանգները: Ի մասնավորի՝ արդյո՞ք պետական բյուջեի եկամուտներից բացի, նվազել են այդ խոշոր հարկատուների, այսպես ասած, անձնական բյուջեները: Սա, իհարկե, պարզ չէ, համենայնդեպս երկրում ստվերային տնտեսության և կոռուպցիայի բարձր մակարդակի առկայության պայմաններում շատ դժվար է հաշվել այս խնդիրը: Մինչդեռ հենց այստեղ կարող է թաքնված լինել շան գլուխը, երբ, այսպես ասած, բիզնես-իշխանություն սերտաճած որոշմամբ կայացված ընտրության կորուստները փոխհատուցում է պետական բյուջեն:

Այսինքն՝ խոշոր հարկատուները, որոնք նույնն է թե՝ քաղաքական իշխանությունն են սերտաճածության սկզբունքով, պետական բյուջեի եկամուտների նվազման հաշվին են փոխհատուցում իրենց քաղաքական գործունեության և որոշումների արդյունքում առաջացած տնտեսական կորուստները: Ասել կուզի՝ եթե օբյեկտիվ պայմաններում բյուջեի եռամսյակային եկամուտները պետք է նվազեին 70 միլիարդով, իսկ մյուս 70 միլիարդը, այսպես ասած, լինելու էր խոշորների կորուստը տնտեսական անբարենպաստ իրավիճակից, ապա այս դեպքում խոշորների կորստի մասն էլ «հաշվանցումե է կատարվում հարկատուների ուսին, և ստացվում է, որ բյուջեի մուտքերը եռամսյակային կտրվածքով նվազել են 154 միլիարդով:

Իսկ քանի դեռ Հայաստանում բիզնես-իշխանությունը կարող է իրեն թույլ տալ նման «հաշվանցումներե՝ ստվերի և կոռուպցիայի միջոցով, ԵՏՄ դեմ քաղաքական ըմբոստություն չի լինի: Իսկ բիզնես-իշխանությունը իրեն միշտ կարող է թույլ տալ նման «հաշվանցումներե ստվերի և կոռուպցիայի շնորհիվ, քանի դեռ Հայաստանում չկա քաղաքական կամ քաղաքացիական ըմբոստության այն մակարդակը, որը իշխանություններին կստիպի իրական պայքար մղել ստվերի և կոռուպցիայի դեմ: Այդ դեպքում արդեն, երբ համակարգը չկարողանա սեփական քաղաքական որոշումներից եկող անձնական կորուստները չեզոքացնել բյուջեի հաշվին, համակարգը ստիպված կլինի մտածել առկա վիճակի իրական, խորքային պատճառների, այդ թվում և՝ իր իսկ որոշմամբ Հայաստանը ԵՏՄ-ում պահածոյացնելու աղետալիության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում