Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Թաղապետարանի մարդը» երգչուհի Հասմիկ Հացագործյանի տնից հափշտակել է 2 մլն․ դրամ արժողությամբ արծաթե շաքարաման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Ավագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Գագիկը 2015 թվականի փետրվարի 25-ին, ժամը 18-ի սահմաններում թակել է հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի բնակարանի դուռը, ներկայացել է որպես թաղապետարանի աշխատակից ու բնակարանի պատուհանները չափագրելու պատրվակով խաբեությամբ մուտք է գործել բնակարան:

Սենյակում Գագիկը տանտիրուհուց մի բաժակ ջուր է խնդրել: Այդ սենյակում է եղել նաև տանտիրուհու տարեց ու վատառողջ քեռին: Մինչ երգչուհին գնացել է խոհանոց՝ «թաղապետարանի աշխատողի» համար ջուր բերելու, Գագիկը շուրջն է նայել, վերցրել է մի արծաթե շաքարաման ու դուրս է փախել:

Գագիկը շուտով հայտնաբերվել է: Նա ներկայացրել է նաև հափշտակած շաքարամանը, որն արծաթից է եղել, ոսկեջրած ու, որպես արժեքավոր հնաոճ իր, ենթարկվելով դատաապրանքագիտական ու մշակութաբանական փորձաքննության, գնահատվել է…  2 միլիոն դրամ:

Քանի որ Գագիկը այդ բարձրարժեք շաքարամանը հափշտակել էր բացահայտ՝ տանտիրուհու տարեց բարեկամի ներկայությամբ, նրա արարքը որակվել է որպես կողոպուտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Գագիկ Ավագյանը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել:

Տուժող Հասմիկ Հացագործյանը ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել, ինչպես նաև դիմել է դատարանին՝ նիստերը իր բացակայությամբ անցկացնելու խնդրանքով:

Գագիկ Ավագյանը հափշտակած անտիկվար շաքարամանը բռնվելուց հետո վերադարձրել էր, շաքարամանը ճանաչվել էր որպես իրեղեն ապացույց, փաթեթավորվել ու կցվել էր քրեական գործին: Իսկ դատավճռով որոշվեց շաքարամանը վերադարձնել տուժող Հացագործյանին:

Հանցանքի կատարման պահին Գագիկ Ավագյանը եղել էր պայմանական դատապարտության փորձաշրջանի մեջ: Ավելի վաղ նա դատապարտվել էր ապօրինի կերպով պատժամահակ՝ «դուբինկա» կրելու համար, նրա նկատմամբ կիրառվել էր պայմանական դատապարտություն, սահմանվել էր փորձաշրջան: Իսկ քանի որ փորձաշրջանի ընթացքում Գագիկը նոր հանցանք էր գործել, նոր դատավճռով նրա նկատմամբ նախկինում կիրառված պայմանական դատապարտությունը հանվեց, իսկ չկրած պատիժը մասնակիորեն գումարվեց նոր նշանակվող պատժին:

Մեղադրողը միջնորդել էր Գագիկ Ավագյանին, նախկին պատժի չկրած մասի գումարմամբ, դատապարտել 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, դատարանի միջանցքում սպասումից և ապրումներից վատացավ ամբաստանյալի մայրը, ով հիվանդ է էպիլեպսիայով: Դատարանի կարգադրիչների օպերատիվ գործողությունների և անմիջապես ժամանած շտապօգնության անձնակազմի ջանքերով հիվանդի նոպան կանխվեց: Հիվանդ կնոջը խորհուրդ չտվեցին ներկա լինել որդու դատավճռի հրապարակմանը, իսկ նա անընդհատ կրկնում էր՝ գնամ, նայեմ տղայիս աչքերին, մի անգամ էլ տեսնեմ…

Տղան՝ 35 տարեկան, արտաքուստ՝ առողջ, հանդարտ տեսքով երիտասարդ տղամարդը, հիվանդ մորը թիկունք լինելու, նրան հոգ տանելու փոխարեն անհեթեթ արարքի համար, որը իրավական գնահատմամբ թեթև հանցարարք չէ, ուր որ է՝ ստանալու էր իրական պատժաչափ…

Նախագահող դատավորը, որ անցած նիստի ժամանակ արդեն տեսել էր ամբաստանյալի մոր վիճակը, միգուցե այդ հանգամանքը նույնպես հաշվի առնելով, Գագիկ Ավագյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, և դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նախկին պատժի չկրած մասից այս պատժին գումարեց ընդամենը 1 ամիսը և որպես վերջնական պատիժ՝ նշանակեց 4 տարի 7 ամիս ազատազրկում: Մեղադրողի միջնորդած պատժաչափի համեմատ սա ավելի մարդասիրական էր: Մնում է, որ 35 տարեկան ամբաստանյալը կատարի համապատասխան հետևությունները՝ իր հետագա կյանքի վերաբերյալ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում