Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հրաժարական. միակ ելքը Հայաստանին հասցված հարվածից

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կատարածից հետո Հայաստանի իշխանությունը ակտիվորեն փորձում է Վրաստանին համոզել, որ Սահակյան-Բիբիլով հանդիպումը «մասնավոր պատահականություն» էր: Ինչպես հայտնի է, Բիբիլովը Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակն է: Այդ հանրապետության խորհրդարանի կայքում, իսկ հետո նաև օսական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Բիբիլովը պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ, և երկկողմ հարցեր են քննարկվել: Հասունացել էր հայ-վրացական դիվանագիտական սկանդալ, Վրաստանը կոշտ հայտարարություններ էր արել: Եվ ահա, պաշտոնական Երևանը տենդագին ուղիներ է որոնում լարվածությունը հարթելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն է զանգահարել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիին և փորձել հարթել իրավիճակը, կրկին ներկայացնելով դեպքը որպես մասնավոր բնույթի միջադեպ:

Թե ինչքանով են այս բացատրությունները համոզիչ Վրաստանի համար՝ ժամանակը ցույց կտա, սակայն այն, որ պաշտոնական Երևանը բավական փութաջանորեն փորձում է հարթել իրավիճակը, վկայում է, որ վրացական կողմը չի բավարարվում բացատրություններով: Իսկ որ այդ իրավիճակը հղի է բավական ծանր հետևանքներով՝ կասկածից վեր է, քանի որ Հայաստանն այսօր գտնվելով թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ՝ ուղղակի աղետի շեմին կկանգնի վրացական ճանապարհին էլ խնդիրներ ունենալու դեպքում: Իսկ այդ խնդիրներն անխուսափելի են դառնալու, եթե չհաջողվի պայմանավորվել վրացական կողմի հետ:

http://pic6.1in.am/assets/uploads/2015/05/13gb.jpg

Եվ այս առումով ակնհայտ է, որ ահռելի հարված է հասցված Հայաստանի անվտանգությանը: Եվ այս հարվածը հասցրել է ոչ այլ ոք, քան Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, այսինքն՝ ի պաշտոնե պետության երկրորդ դեմքը:

Նման մասշտաբի հարվածների դեպքում իրավիճակը հարթելու բոլոր փորձերից և քայլերից առաջնայինը պետք է լիներ Ազգային ժողովի նախագահի հրաժարականը: Գալուստ Սահակյանի հրաժարականը կօգնի որոշակիորեն թուլացնել Թբիլիսիի հետ հարաբերության լարվածությունը և առավել ընկալելի դարձնել երկխոսությունը՝ նկատի ունենալով այն, որ հրաժարականը կվկայի պաշտոնական Երևանի հավաստիացումների լրջությունը առ այն, որ Հայաստանը հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության դիրքերից:

Այս տեսանկյունից, մինչ պաշտոնական Երևանը փորձում է պաշտոնական Թբիլիսիին բացատրություններ ներկայացնել, Գալուստ Սահակյանը, ըստ էության, արդեն պետք է իր հրաժարականը ներկայացրած լիներ հանրությանն ու խորհրդարանին՝ ներողություն խնդրելով ազգային անվտանգությանը հասցված հարվածի համար: Դրանից հետո Սահակյանը կարող է հանգիստ մասնավոր հանդիպումներ ունենալ ում հետ կկամենա, բայց ակնհայտ է, որ պետական պաշտոնը նրա բանը չէ:

Մյուս կողմից, սակայն, այս ամբողջ պատմության մեջ առաջանում է ընդհանրապես Հայաստանի կառավարման հարցը: Մի՞թե Հայաստանում նմանօրինակ հարցերում չկա հստակ և համակարգված մոտեցում և, ասենք, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա կարող է նման «մասնավոր» ինքնագործունեությամբ ուղղակի սպառնալիքի տակ դնել ազգային անվտանգությունը: Կամ պետական բարձրագույն պաշտոններում կարող են հայտնվել մարդիկ, որոնց մտքի ծայրով իսկ չի անցնի իրենց «մասնավոր» քայլերի վտանգավորության աստիճանի մասին մտածելը:

Եվ այս առումով, իհարկե, Գալուստ Սահակյանը, ըստ էության, պետության անվտանգությանը հասցված հարվածից բացի, նաև ի ցույց է դրել Հայաստանի կառավարման համակարգում առկա, մեղմ ասած, բարձիթողի և անպատասխանատու իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում