Հայտնի շոումեն ու երգիչ Սերգեյ Զվերևը որոշել է անվճար կտրել ու ներկել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մազերը, հայտնում է starslife.ru-ն:
Այս մասին նա գրել է իր էջում: Բացի աշխատանքի և պատերազմի վետերաններից՝ նա անվճար կսպասարկի նաև պատերազմի ընթացքում ծնվածներին ու բլոկադայի մասնակիցներին:
Ակցիան կանցկացվի մայիսի 7-8-ը, նախնական գրանցումը կատարվում է հեռախոսով:
Այդկերպ նա ցանկանում է շնորհակալություն հայտնել պատերազմի մասնակիցներին:
Երկրպագուները նրան գովել են նման նախաձեռնության համար: