Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Ճգնաժամն ազդել է նաև պետծառայողների սոցփաթեթների վրա

Տարբեր գերատեսչությունների պետական ծառայողներ արդեն դժգոհում են, որ սոցփաթեթների համար հատկացված գումարները չեն փոխանցվում իրենց հաշիվներին կամ փոխանցվում են ուշացումով, ինչից նրանք եզրակացնում են, որ այս տարի հնարավոր է խնդրի առաջ կանգնեն: Որոշներն էլ մեզ հետ զրույցում հետևություն էին անում, որ առկա սոցիալական ճգնաժամի պատճառով հնարավոր է ընդհանրապես էլ չփոխանցվեն:

«Դե էս երկրում մի տեսակ ճոխություն է էդ փաթեթները մեզ համար: Հնարավոր է` համարեն, որ այդ հանգիստը, որին փաթեթների հաշվին մեկնում ենք ամռանը, ճոխություն է մեզ համար, դրա համար էլ ձգձգում են»,- մեզ հետ զրույցում նկատեց երևանյան դպրոցներից մեկի ուսուցչուհին:

Հիշեցնենք, որ պետությունը պետական ծառայողներին հատկացնում է 72 հազար դրամ արժողությամբ սոցիալական փաթեթ հանգստի և այլ ծառայությունների համար: Իսկ այս տարի մեկ այլ նորամուծություն է եղել: Սոցփաթեթի գումարով հնարավոր է նաև հիփոթեքային վարկերը մարել: 72 հազարը բաշխված է 12 ամսվա մեջ: Յուրաքանչյուր ամիս շահառուի հաշվին է փոխանցվում 6 հազար դրամ:

Ուշագրավ է, սակայն, որ դրան զուգահեռ Հայաստանում պետծառայողներից շատ քչերն են օգտվում սոցփաթեթի ընձեռած հնարավորություններից, ինչը հնարավոր չէ ասել առողջապահական փաթեթի շահառուների դեպքում: Պետծառայողներից շատերը նախընտրում են այս կամ այն կերպ սոցփաթեթի գումարը կանխիկացնել և օգտագործել այլ ճանապարհով, քան հանգստի մեկնել կամ օգտվել փաթեթով նախատեսված այլ ծառայությունից:

Իսկ քանի որ օրենքը հնարավորություն չի տալիս սոցփաթեթի գումարը կանխիկացնել, մարդիկ այդուամենայնիվ ելքեր գտել են: Կան բավական ճարպիկ մարդիկ, ովքեր պետծառայողներից հավաքում են փաթեթները, դրանք 40-45 հազար դրամով վաճառում են տուրիստական կազմակերպություններին ու գումարը վերադարձնում փաթեթի տիրոջը՝ բնականաբար իրենք ևս գումար են աշխատում: Ընդ որում` ամեն ինչ կատարվում է օրինական: Սոցփաթեթի շահառուն ստորագրում է, որ ինքը հրաժարվում է ծառայությունից և համաձայն է, որ այն գնի տուրիստական գործակալությունը: Հասկանալի է նաև, որ տուրիստական կազմակերպությունն էլ այն ավելի բարձր գնով վաճառում է իր հաճախորդներին:

«Չնայած սոցփաթեթի վաճառքից ամբողջ գումարի կեսի չափ գումար է կանգնում, բայց դե ինչ արած: Գոնե դրանով ինչ-որ մի խնդիր լուծում եմ: Մենք հիմա այնպիսի երկրում չենք ապրում, որ կարողանանք մեզ նման ճոխություն թույլ տալ և գնալ հանգստանալու, թեկուզ Հանրապետության ներսում»,- մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ ուսուցչուհի, ով պատրաստվում էր այս տարվա փաթեթն էլ վաճառել:

Պետական գերատեսչություններում այս խնդիրներին գուցե տեղյակ են, բայց դա նրանց առանձնապես չի էլ հետաքրքրում: Իրենցից հասնում է գումարը փոխանցել, փոխանցել ժամանակին, իսկ թե շահառուն ինչպես կվարվի իր գումարների հետ, արդեն շահառուի խնդիրն է: Ինչ վերաբերում է գումարների ուշացմանը կամ չփոխանցելուն, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ տարբեր գերատեսչությունների պետծառայողների գումարները տարբեր ժամանակներում են փոխանցվում, բայց փոխանցվում են: «Ամեն մի կառույց իր աշխատողների համար առանձին է գումարը փոխանցում, բայց վստահ եմ, որ ամեն ամիս այդ գումարը գերատեսչությունը փոխանցում է պետական ծառայողի սոցփաթեթի համար բացված հաշվեհամարին, որտեղից էլ բանկն այդ գումարը փոխանցում է այն ծառայությանը, որից օգտվել է քաղաքացին»,- ասաց նախարարության Աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանը՝ հավելելով, որ եթե գումարների ուշացումներ եղել են, ապա քաղաքացին կարող է դիմում գրել պատկան մարմնին, և գումարը կփոխանցվի: «Այդ գումարները պարտադիր փոխանցվող գումարներ են, և ուշացումները զուտ տեխնիկական բնույթ կարող են կրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում սոցիալական փաթեթը ներդրվեց 2012թ. հունվարից, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար: Այն հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից, հավասարաչափ օգտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում