Միլանի «Ինտեր»-ը դադարեցրել է բանակցությունները թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի նոր պայմանագրի շուրջ: Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Այդ մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Տեղեկությունների համաձայն` Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը պատրաստ է 30 մլն եվրո վճարել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ Իկարդին հայտարարել է, որ ցանկանում է մնալ Իտալիայում:.