Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի չեմպիոնության մասին ու նշել, որ բարձր մրցակցության պատճառով Պրեմիեր լիգայում ավելի բարդ է հաջողության հասնել:
«Այս չեմպիոնությունը չեմ համեմատի նախորդների հետ: Կարող եմ ասել, որ այս նվաճումը շատ բարդ էր, քանի որ Պրեմիեր լիգան փոխվում է, դառնում է ավելի ուժեղ: Այստեղ հնարավոր չէ հաղթել 6:0, 8:0 հաշիվներով:
Կարող էի ոմանց նման ընտրել առաջնություն, որտեղ ավելի հեշտ է չեմպիոն դառնալ, որտեղ կարելի է հանգիստ վայելել հաջողությունը: Բայց ես ընտրել եմ առաջնություն, որտեղ հաղթելը բարդ է: Ընտրել եմ ծանր աշխատանք»,- հայտարարել է Մոուրինյոն: