Կատալոնական «Բարսելոնա»-ն հրապարակել է խճանկարը, որը ցուցադրվելու է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը:
Ակումբի աշխատակիցները նախապես հրապարակել են այն` թիմի ֆուտբոլիստներին ավելի շատ մոտիվացնելու համար:
Իսպանական գրանդի շուրջ 100 հազար երկրպագուներ մարզադաշտում կպատկերեն «Մենք պատրաստ ենք» գրառումն անգլերեն լեզվով: Կպատկերվեն նաև «Բարսելոնա»-ի` Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու չորս տարեթվերը: