«Իհարկե, այս տարի այդ միջոցառումը եղավ շրջադարձային: Կարող է ոչ համեստ հնչի, բայց Ցեղասպանության հարցում հրեաները իրենց ձեռքում արդեն չունեն մոնոպոլիա, որովհետև առաջին անգամ է, որ նման համաշխարհային մակարդակով միջազգային համայնքը գնահատականներ ստացավ Հռոմի պապի կողմից, Գերմանիայի նախագահի կողմից»,- ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա նշեց, որ այս ամենը իր նախադեպը չուներ հայերի 100-ամյա պատմության մեջ:
«Ցավոք սրտի, ոչ բոլոր հայ համայնքները կարողացան լինել այնքան բարձր մակարդակի վրա, որ իրենց պետությունները ակտիվ մասնակցություն ունենային այդ հարցում: Իհարկե, Ֆրանսիան և Ռուսաստանը այստեղ չեմպիոններ են»,- հավելեց քաղաքագետը: