Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն մեկնաբանել է Ֆլոյդ Մեյուեյզերի հետ մայիսի 2-ին կայացած մենամարտը: Պակյաոն նշել է, որ մրցակիցը գիտեր իր վնասվածքի մասին ու անընդհատ քաշում էր ձեռքը:
«Մեյուեյզերը գիտեր վնասվածքիս մասին: Վստահ եմ դրանում: Եղել է ինֆորմացիայի արտահոսք: Նրանք գիտեին ամեն ինչ: Նա անընդհատ քաշում էր ձեռքս: Բոլորը տեսան դա»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ մենամարտը կայացել է մայիսի 2-ին: Մեյուեյզերը հաղթել է մրցանարների միաձայն որոշմամբ՝ միավորների տարբերությամբ: