Երեկ երեկոյան ձերբակալված 73-ամյա Գոհար Ենոքյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս նա թութքի վիրահատության է ենթարկվել, ինչին հաջորդել է ձերբակալությունը: Նա հիմա առողջական խնդիրներ ունի, պարբերաբար արնահոսում է:
Նշենք, որ Գոհար Ենոքյանի առողջական խնդիրների մասին բարձրաձայնել էր նաև երեկ վերջինիս այցելած ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ տիկին Ենոքյանը գտնվում է առողջական շատ մտահոգիչ վիճակում, ունի բարձր ճնշում, շատ այլ առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով ուղղակիորեն անթույլատրելի է նրան պահել նախնական կալանքի վայրում:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող խարդախության գործի շրջանակներում: Վարկած կա, որ նա նախապատրաստել է պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանությունը: