Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Անկախության վերջին տանգոն

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ռիգայի Արևելյան գործընկերության մայիսյան գագաթնաժողովին ընդառաջ երեկ խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա ընթացքի մասին՝ հայտարարել է, որ տանգոյի համար հարկավոր է զուգընկերոջ ներկայություն:

Լեհաստանի դեսպանը, փաստորեն, հոռետեսական տրամադրություն է արտահայտել Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի հետ կապված որևէ էական զարգացման կապակցությամբ: Առավել ևս, որ դեսպանը փաստացի հայտարարել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի հանդեպ Եվրամիությունում հետաքրքրության անկման մասին: Նա, օրինակ, ասել է, որ Իտալիային հետաքրքրում է Հյուսիսային Աֆրիկայից փախստականների խնդիրը: Իհարկե, սա նաև տրամաբանական է, սակայն խնդիրն այն է, որ երբ բարձրաձայնվում են նման օրինակները, ապա դա վկայում է, որ Արևելյան գործընկերության ծրագիրն իսկապես գտնվում է իր անկումային փուլում: Ի դեպ, պատահական չէ, որ դրա ընթացքի վերաբերյալ դժգոհություններ են հնչում նույնիսկ Վրաստանից:

Այս տեսանկյունից, Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար իսկապես երևակվում է անհեռանկարային, և հավանականությունն այն է, որ առավելագույնը կարող է լինել արարողակարգային, ֆորմալ միջոցառում: Միաժամանակ, իհարկե, այն, որ ԱլԳ հանդեպ կա Եվրամիության քաղաքական հետաքրքրության անկում, ամենևին չի նշանակում, որ նվազում է Հայաստանի քաղաքական պատասխանատվությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի մասով: Վերջին հաշվով, Արևելյան գործընկերության ծրագիրը խողովակ է, որը կապում Է Հայաստանն ու Եվրամիությունը կոնկրետ հարթակով: Այդ խողովակն ինքնին կարող է լինել ֆորմալ, սակայն ոչինչ չի կարող խանգարել դրանում ընդգրկված երկրներին հանդիսանալ նախաձեռնող և օգտագործել խողովակը ըստ անհրաժեշտության՝ ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության:

9679_b

Այս տեսանկյունից, եղավ մի պահ, երբ Եվրամիությունն արձանագրեց, որ ծրագրում ներառված երկրները խնդրին մոտենում են բացառապես սպառողի հոգեբանությամբ, անգամ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, որոնք ստորագրեցին և նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը: Այսինքն` կան պահանջներ Եվրամիությունից, փոխարենը գրեթե զրոյական նախաձեռնություններ: Սա, բնականաբար, ԱլԳ ծրագիրը Եվրոպայի համար որոշակիորեն դարձնելու էր բեռ, հատկապես Ռուսաստանի ուժային հակադրության պայմաններում վտանգավոր բեռ:

Հայաստանն այս տեսանկյունից ոչ միայն սպառողի, այլ ըստ էության պորտաբույծի հոգեբանությամբ է մոտեցել և մոտենում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին ու Եվրամիության հետ հարաբերություններին ընդհանրապես: Այս տեսանկյունից, եթե Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի իշխանությունները բռնել են ԵՄ ձեռքն ու պարզապես ուզում են, որ զուգընկերը տեղից շարժի իրենց, ապա Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ կարծեք թե նույնիսկ տեղից վեր կենալու և ձեռքը բռնելու ցանկություն էլ չկա, և ակնկալիք կա, որ Եվրամիությունը կնստի դիմացն ու կպարեն տանգո: Սա բոլորովին չի նշանակում, որ Եվրամիությունն ԱլԳ ընթացքում թույլ չի տվել սխալներ: Ի վերջո, անդամների մոտ այդ հոգեբանության ձևավորմանը նպաստել է նաև Եվրամիության քաղաքականությունը: Սակայն խնդիրն այն է, որ մեկի թերությունը կամ թերացումը չի արդարացնում մյուսի խնդիրները, քանի որ, մեծ հաշվով, ամեն կողմ հետապնդում է իր շահն ու նպատակները այդ տանգոյի ընթացքում: Իսկ Հայաստանի շահն ու նպատակները հանգում են Եվրամիության հետ հարաբերությունների խորացման միջոցով անվտանգության և անկախության աստիճանի բարձրացման:

Այլ կերպ ասած` եվրատլանտյան ուղղությամբ Հայաստանի տանգոն, ըստ էության, անկախության վերջին տանգոն է ԵՏՄ-ին անդամակցած լինելու պայմաններում: Եվ եթե այն չի ստացվում, ապա պարզապես ստացվում է, որ Հայաստանը անկախության քառորդ դարի ընթացքում բոլոր պարերը պարեց և վերջին տանգոն սահուն կերպով վերածվում է կարապի երգի: Հայաստանը հայտարարում է, որ Եվրամիության հետ հարաբերությունները կկառուցի ԵՏՄ հանդեպ պարտավորությունները հաշվի առնելով, այսինքն` կհարաբերվի այնքան, ինչքան որ կարելի է, կարող է, ինչքան որ չի հակասում ԵՏՄ կանոններին:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն լինելու է ոչ թե ստատիկ կառույց, այլ աշխարհաքաղաքական պրոյեկտ, հետևաբար այն փոխելու է իր ներքին կանոնները ըստ այդ աշխարհաքաղաքականության: Իսկ քանի որ այստեղ իրադարձությունները զարգանում են դիմակայության սրման միտումներով, մեղմ ասած` մեծ է հավանականությունը, որ ԵՏՄ-ն առաջիկայում Հայաստանի առաջ կդնի նոր սահմանափակումներ, կամ առնվազն՝ Հայաստանը այդ կառույցի շրջանակներում աշխարհի հետ հարաբերվելու այնքան ազատություն կունենա, ինչքան որ կթողնեն ԵՏՄ-ի երեք հիմնադիրները ըստ իրենց շահերի՝ Մոսկվա, Աստանա, Մինսկ:

Այս պայմաններում, Եվրամիությանն այլ բան չի մնում, քան եվրասիական եռյակից հարցնել, թե արդյո՞ք Երևանին թույլ տալիս են պարել: Թեև պարելը միգուցե հենց այն է, ինչ Երևանին թույլ կտան: Երևանին որոշումներ կայացնելուն մասնակցելն է, կամ սեփական ճակատագիրը տնօրինելը, որ թույլ չեն տալիս Եվրասիական եռյակը և հատկապես Ռուսաստանը, որի համար Երևանը հանդիսանում է մյուս երկուսի հետ հարաբերությունների պարզաբանման մանրադրամ. երբ հարկ կա` Երևանին հրավիրում են իրենց քննարկումներին, երբ պետք չէ՝ թույլ են տալիս պարել ում հետ ուզում է, բայց միայն իրենց երաժշտության ներքո:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում