Տալուլա Ուիլիսը չի դադարում զարմացնել հանրությանը, հաղորդում է segodnya.ua-ը:
20-ամյա Տալուլան առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալների կիզակետում: Օրերս նա Instagram-ի իր էջում մոր արխիվային լուսանկարներն է հրապարակել:
Վերջերս աղջիկը 90-ականներին մոր սանրվածքից է արել: Իսկ անցած տարվա օգոստոսին բաց տեսահոլովակ է նկարահանել, որտեղ խոստովանել է, որ տառապում է դիսմորֆիայով, որը հոգեկան հիվանդություն է: Հոլովակում մերկացել է մինչև ներքնազգեստը: Իր ընկճախտի պատճառը ծնողների հայտնիության ու անդադար մամուլի ուշադրության կենտրոնում լինելն է նշում:
Բրյուսն ու Դեմին սպառնացել են դստերը զրկել ժառանգությունից՝ ստիպելով նրան բուժվել վերականգնողական կլինիկայում, որտեղ նա փորձել է ազատվել ալկոհոլային և թմրանյութերի կախվածությունից: