Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է արագացված կարգով վստահության վոտում ստանալու նպատակով խորհրդարան ուղարկել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկած կառավարության նոր կազմը: Ամենից շատ նախագահին անհանգստացրել է պաշտպանության նախարարի թեկնածությունը, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ կին է ներկայացնում: Օրենսդրության համաձայն՝ երկրի ղեկավարը կարող է միայն մի քանի օրով հետաձգել վստահության վոտումի քվեարկությունը, սակայն նախագահի և վարչապետի միջև լուրջ հակամարտությունը, որն ի հայտ է բերել այս դեպքը, կարող են երկար պահպանվել:
Վարչապետը սկզբում չի ցանկացել փոխել պաշտպանության նախարարին, սակայն իրադրության հետ ծանոթ աղբյուրները պնդում են, որՀանրապետական կուսակցությունից համախոհները ստիպել են նրան փոխել կարծիքը: Արդյունքում Խիդաշելին պաշտպանության, իսկ նրա համակուսակից Գիգլա Ագուլաշվիլին շրջակա միջավայրի պահպանության նախարարներ են նշանակվել:
Փորձագետները նշում են, որ նախագահի և վարչապետի միջև առճակատումը կարող է բարդացնել պետական մարմինների ղեկավարների աշխատանքը:
Թբիլիսիում կաբինետի փոփոխության կարևորագույն արդյունքը Հանրապետական կուսակցության հզորացումն են անվանում, որը երկրում առավել արևմտամետ ուժ է ներկայացնում: Նոր կազմի հաստատումից հետո արդեն դրա երեք ներկայացուցիչները կաշխատեն կառավարությունում:
«Խիդաշվիլիի նշանակումը բարդ փոխզիջումների արդյունք կարելի է համարել, հայտարարում են վերլուծաբանները: Սակայն արդյունքում Արևմուտքը վրացական իշխանություններից հստակ ազդանշան է ստանում երկրի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրացման արտաքին քաղաքական ուղու կայունության մասին»: