Ձերբակալվել է ԽՍՀՄ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանը: Նրա մոտից՝ Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման վայրից դուրս եկած նրա պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանն Aravot.am-ին ասել է, որ Գ.Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ մասնակցություն ունենալու համար:
Aravot.am-ի տեղեկություններով, խոսքը ԱԺ պատգամավոր, նախկին բարգավաճական Կարո Կարապետյանի «սպանության » նախապատրաստման մասին է, «Յուվեցի Կարո» անունով հայտնի պատգամավորը ոստիկանություն հաղորդում տվողն է: «Մեր համոզմամբ ակնհայտ անհիմն են նշված կասկածները, ձերբակալման որեւէ հիմք գոյություն չունի: Հատուկ քննչական ծառայությունը թույլ է տալիս բացահայտ ապօրինություն, տեղի չունեցած դեպքով, անձին ապօրինաբար զրկում են ազատությունից, առանց բավարար հիմքերի»,-ասել է Գ.Հակոբյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում