Նորթ Ուեսթը դեռ երկու տարեկան էլ չկա, սակայն արդեն սովորել է արտաքին գրավչության կանոնները: Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը տարված է կոսմետիկայով: Այս մասին Քիմն անձամբ է հայտարարել Elle ամսագրին տված հարցազրույցում:
34-ամյա Քիմի խոսքերով՝ նրա դուստրը իր սեփական անկրկնելի ոճն ունի: «Նա իր սեփական ոճն է մշակել և շատ պարզ է հագնվում: Նա հագուստի հարցում պահանջկոտ չէ, բացառապես կոշիկի, երբ նա ամեն առավոտ ասում է «կոշիկ» և մեկ զույգ կոշիկ ընտրում: Այնպես որ, կարծում եմ՝ նա հասարակ հագուստ է նախընտրում, սակայն աքսեսուարների հանդեպ թուլություն ունի»,- ասում է հպարտ մայրիկը:
Նորթը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև դիմահարդարման նկատմամբ: Քիմը խոստովանել է, որ դստերը թույլատրում է օգտվել իր կոսմետիկայից: «Հենց աչքս թարթում եմ, նա արդեն իմ շրթներկն է քսում: Ուղղակի տարված է դիմահարդարմամբ: Նա հետևում է, թե ինչպես եմ ինձ կարգի բերում, և նույնն էլ ինքն է անում: Նրան ուղղակի դուր է գալիս այդ պրոցեսը: Մինչև ուղնուծուծը աղջիկ է»,- պատմել է նա: