Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը և ռեփ երգիչ Քանյե Ուեսթը պատրաստվում են երգել դուետ:
2015 թվականի փետրվարին լուրեր հայտնվեցին այն մասին, որ ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը և ռեփ երգիչ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը պատրաստվում են ձայնագրել իրենց համատեղ երգը: Օրերս հենց ինքը՝ երգչուհին, հաստատել է այդ լուրը, հաղորդում է dailymail.co.uk-ն:
Երգչուհին նշել է, որ Քանյեին խորապես հարգում է որպես պրոդյուսերի, ինչպես նաև, որ նա միշտ ունի օրիգինալ մտքեր, և հուսով է, որ գոնե դրանց մի որոշ մասը կիրագործվի: