Ներդրողները հապճեպ դուրս են բերում կապիտալը Բրիտանիայից, հաղորդում է CNBC.com-ը՝ հղում կատարելով CrossBorder Capital կոնսալթինգային ֆիրմայի տվյալներին:
Վերջին 15 ամսվա ընթացքում Բրիտանիայից կապիտալի արտահոսքը 356 միլիարդ դոլար է կազմել, ընդ որում՝ վերջին ամիսներին իրադրությունը զգալիորեն վատացել է, միայն մարտ ամսին ներդրողները 24 միլիարդ դոլար են դուրս բերել: Հարկ է նշել, որ կապիտալի արտահոսքը ռեկորդային է:
Ներդրողները երկու պատճառով են միջոցները դուրս բերում. առաջինը՝ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքում ԵՄ-ի հետ հակաինտեգրացիոն քաղաքականությունը կարող է խորանալ, և երկրորդը՝ որ Բրիտանիայից ակտիվորեն կապիտալը դուրս են բերում ռուսները, ովքեր անհանգստանում են, որ իրենց միջոցները վաղ թե ուշ պատժամիջոցների տակ կհայտնվեն: