Ֆրանսիայում 69 տարեկանում արյան շրջանառության անբավարարությունից վախճանվել է երկրորդ տղամարդը, ով արհեստական սիրտ է ստացել, փոխանցում է Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ տղամարդու մահը վրա է հասել մայիսի 2-ին, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի օրը: Հաղորդվում է նաև, որ մահվան նախօրեին տղամարդը տեղափոխվել է Նանտ քաղաքի հիվանդանոց:
Ներկա պահին արհեստական սիրտ ստեղծող Carmat ընկերությունն ուսումնասիրում է դեպքը՝ արհեստական սրտի երրորդ սեփականատիրոջը նման հետևանքներից ապահովագրելու նպատակով:
Աշխարհում սրտի առաջին փոխպատվաստումն իրականացվել է 2013 թ. դեկտեմբերի կեսերին: Սակայն 76-ամյա տղամարդը 2,5 ամիս անց մահացել է մեխանիզմի աշխատանքի խափանման պատճառով:
2014 թ. ամռանը 900 գրամ կշռող արհեստական սիրտը փոխպատվաստվել է ավելորդ քաշից տառապող 68-ամյա տղամարդուն: Կես տարի անց տղամարդը նորմալ կյանքի է վերադարձել:
2015 թ. ապրիլին հայտնի է դարձել արհեստական սրտի փոխպատվաստման ևս մեկ հաջող փորձի մասին: