Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գոհար Ենոքյանի դեմ սպանության նախապատրաստության կասկածանքով գործ է հարուցվել». փաստաբան.168․am

168.am-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:

Մենք քիչ առաջ զրուցեցինք Գ. Ենոքյանի շահերի պաշտպան Գեղամ հակոբյանի հետ, ով ասաց. «Հորինված, շինծու սցենարով` իբր սպանության նախապատրաստության կասկածանքով խայտառակ գործ է հարուցվել:

Հիմա ավելին չեմ կարող ասել, քիչ հետո հանդես կգամ հայտարարությամբ»: Նա նաև տեղեկացրեց, որ Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների և գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր: Այժմ ԲՀԿ շարքային անդամ է: Մանրամասները՝ առաջիկայում:

168.am-ի լրագրող Օֆելյա Հովհաննիսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալվածների պահման վայրից դուրս եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով հայտնեց որ ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է այսօր ձերբակալված Գոհար Ենոքյանին: Պատգամավորի խոսքով` Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Ն. Զոհրաբյանը նաև ասաց, որ իր կարծիքով` ձերբակալության պատճառների մասին հարցերի կապակցությամբ պետք է պարզաբանումներ տա Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում քննվում է քրեական գործը: «Հիմա ավելին չեմ կարող ասել, զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ, բայց այս պահին ես իրավասու չեմ և լիազոր չեմ տիկին Ենոքյանի կողմից ավելին ասելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ իր առողջական վիճակը լինի կայուն, որովհետև ունի շատ բարձր ճնշում, բացի այդ նա ունի առողջական շատ լուրջ այլ խնդիր ևս և ես խնդրեցի սանաշխատողներին, որպեսզի առողջական խնդիրը պահեն ուշադրության կենտրոնում»:

ԲՀԿ խմբակցության նախագահ Ն. Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե այս տարիքի կնոջ համար համար խափանման միջոց ձերբակալումը ճիշտ որոշում է. «Եվ մենք անպայման կդիմենք, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Ես վստահ եմ, եթե նույնիսկ ինչ-որ մեղադրանքներ էլ կան, ապա այդ մասին, կարծում եմ, իրավապահ պատկան մարմինները պիտի տան պարզաբանում:

Ես վստահ եմ, որ տիկին Ենոքյանի խափանման միջոցն անպայմանորեն պիտի փոխվի: Նա չի գտնվում այն առողջական վիճակում, որ կարողանա թեկուզ երեք օր մնալ այս նախնական կալանքի պահման վայրում»: Ավելացնենք, որ Ն. Զոհրաբյանը բարձրացել է նաև այն խուցը, որտեղ պետք է մնար տիկին Ենոքյանը. «Այն նման էր բոլորի խցերին, սակայն նման խափանման միջոցն անընդունելի է համարում»:

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում