Microsoft Office 2016-ի նախնական հանրային տարբերակը մատչելի է դարձել ներբեռնման համար, հայտնում է Engadget-ը: Բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել Microsoft Office 2016-ի փորձնական տարբերակը, իսկ Office 365-ի բաժանորդներին մատչելի է ծրագրի ամբողջական տարբերակը: Ավելի վաղ Microsoft-ի գրասենյակային փաթեթը մատչելի էր միայն ծրագրավորողներին և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներին: