Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու փոքրիկ կղզի-պետությունում արգելափակել են Facebook սոցիալական ցանցը:
Ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը դիկտատուրայի և ճնշման մեջ, որը կառավարությունը հերքել է՝ հայտարարելով, որ այդպիսի քայլի է դիմել Նաուրուի մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման համար, ինչպես նաև պոռնոգրաֆիայի դեմ պայքարի նպատակով: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ավելի վաղ երկրի պաշտոնյաները հայտարարել էին, որ անջատման պատճառը տեխնիկական անսարքություններն են: