Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոսել է Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք հավատում ենք ինքներս մեզ: Մենք չենք վախենում մեր մրցակցից: Վաղը մեզ մեծ հանդիպում է սպասվում:
Հաղթանակն Իտալիայի առաջնությունում մեզ հավելյալ առավելություն տվեց:
Այժմ մենք պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի կարևորագույն հանդիպումներից մեկին»,- հայտարարել է Լյորենտեն: