Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը Բելառուսի առաջնության 4-րդ տուրի` «Դինամո»-«Տորպեդո» հանդիպման ընթացքում դարձել է գոլի հեղինակ:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 4:0 հաշվով:
Հայ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 62-րդ րոպեին:
Հավելենք, որ սա Եդիգարյանի առաջին գոլն էր Մինսկի «Դինամո»-ի կազմում: