Մայիսի 11-25-ը Վրաստանում կայանալիք զինավարժություններին մասնակցելու նպատակով բուլղարական Վառնայից ամերիկյան զինտեխնիկա է շարժվել, հաղորդում է «Վզգլյադ»-ը՝ հղում կատարելով Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Դեսպանատունը նշում է, որ դրանք համատեղ «Բարձր մակարդակի գործընկեր» զինավարժություններ կլինեն:
Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի՝ ԱՄՆ-ի և Վրաստանի ստորաբաժանումների համատեղելիության բարձրացումն է:
Հիշեցնենք, որ մայիսի 11-25-ը Վրաստանի պաշտպանության նախարարության «Վազիանյան» ռազմական բազայում ԱՄՆ-ի հետ համատեղ զինավարժություններ կանցկացվեն, որոնք ուղղված կլինեն ամերիկացիների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի և վրացական մոտոհրաձգային գնդի համատեղելիությանը: