Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձուն կարող է շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել, գրում է rosbalt.ru-ն:
42-60 տարեկան 2332 տղամարդու ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվի օգտագործումը կապված է եղել 2 տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ցուցանիշի հետ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի ավելի ցածր մակարդակով:
Մասնավորապես, տղամարդիկ, ովքեր շաբաթական մոտավորապես չորս ձու են կերել, 37 %-ով ավելի քիչ են հակված եղել շաքարախտի զարգացմանը, քան նրանք, ովքեր շաբաթական միայն մեկ ձու են կերել: Այս կապը պահպանվել է նույնիսկ բազմաթիվ այլ ֆակտորներ հաշվի առնելուց հետո:
Ենթադրվում է, որ այս կապը բացատրվում է ձվի մեջ առկա օգտակար սննդարար նյութերի առկայությամբ, որոնք էլ ազդում են արյան մեջ գլյուկոզայի մետաբոլիզմի վրա:
Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ չորսից ավելի ձվի օգտագործումն առողջության վրա ոչ մի դրական ազդեցություն չի թողնում: