Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

ԼՂՀ ԱԺ ընտրությունները Բաքվին կարող են դրդել հակամարտության ռազմական ճանապարհով լուծման

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Երեկ ԼՂՀ-ում ընտրություններ տեղի ունեցան: Ընդհանուր առմամբ՝ բավականին դրական արձագանքներ ենք լսում, դիտորդներ էին աշխարհի տարբեր երկրներից՝ 100-ից ավելի միջազգային դիտորդներ, մեր խորհրդարանականներն էլ էին այնտեղ: Դուք ի՞նչ արձագանքներ եք հասցրել լսել:

Անչափ ուրախ եմ ԼՂՀ-ի համար: Ինձ համար, բացի ձեր թվարկածից, շատ կարևոր էր նաև հետևել, թե ինչ հայտարարություններ ու գնահատականներ են տալիս ընտրություններին մասնակցող ոչ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները, մասնակցող կուսակցությունները և, իհարկե, «Դաշնակցությունը» մի փոքր այլ ստատուս ունի Ղարաբաղում և միշտ է ունեցել: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ՀՅԴ-ն ընդգծված իշխանական դաշտում է եղել, բայց մյուս կուսակցությունները և հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները որևէ ահազանգի մասին չխոսեցին, և ուրախ եմ, որ հետաքրքիր կառուցվածք է ստացել Լեռնային Ղարաբաղում:

Ինչպե՞ս է ստացվում, որ Ղարաբաղում հնարավոր է լինում այսպիսի ընտրություններ անցկացնել, մինչդեռ Հայաստանում մենք ունենք նման բռնաբարված ընտրական համակարգ:

Երևի թե մի հիմնական տարբերություն կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Լեռնային Ղարաբաղում իսկապես գիտակցում են, որ իրենք գոյատևման, կայացման կռիվ են մղում: Նրանց համար երևի թե պատվի ու արժանապատվության խնդիր է դարձել պետականության կայացումը, որովհետև ամեն օր լսում են՝ մենք ձեզ չենք ճանաչում, դուք պետություն չեք ու այլ արտահայտություններ, և թերևս քաղաքական գիտակցությունն ընտրություններ կազմակերպող մարդկանց ու մարմինների շրջանում մի փոքր ուրիշ է: Գիտե՞ք, ես չեմ ուզում ասել, թե ԼՂՀ-ն լիակատար ժողովրդավարություն է: Անշուշտ, ինքը մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանին իր ժողովրդավարական ռեժիմով, անշուշտ, մենք գիտենք, որ արտաքին վտանգի սպառնալիքը շատ մեծ զսպաշապիկ է հանդիսանում իրական ու ռեալ բազմակարծության դրսևորման համար: Այն, ինչ կարող էին անել Ղարաբաղի քաղաքական ուժերը պատերազմի սպառնալիքի դեպքում, բնականաբար չեն անում ունենալու դեպքում: Հետևաբար, ես չեմ ուզում ասել, թե խոսքը լիակատար ժողովրդավարության մասին է: Բայց նաև այն, ինչ նրանց հաջողվել է անել՝ ունենալով այնպիսի սպառնալիք, որի ամենադաժան դրսևորումներից մեկը անցած տարի օգոստոսին տեղի ունեցածն էր, և դա էապես չազդի ժողովրդավարացման գործընթացի վրա: Տեսեք, դրանք էապես ազդել են Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացների վրա, դրանք էապես բերել են Ադրբեջանում ավտորիտարիզմի խորացմանը, բայց Ղարաբաղում, բարեբախտաբար, այդ պրոցեսները մենք չունեցանք:

Բայց Բերձորից հետո բավականին լուրջ մտահոգություններ կային, որ Ղարաբաղում այլասերվում է իշխանությունը:

Ես այդ կարծիքին չեմ եղել, բերձորյան խնդիրն այլ բան էր: Ամփոփեմ ուղղակի այն, ինչ կարողացան պահել Արցախում և ավելացնել իրենց ժողովրդավարությանը՝ ունենալ շատ հետաքրքիր կառուցվածքով Ազգային ժողով, շատ հետաքրքիր նոր դեմքեր՝ մարդիկ, ովքեր իսկապես գույն են տալու Արցախի նոր խորհրդարանին: Եվ եթե անգամ քաղաքական իշխանության համար պայքարի առումով մենք սուր դրսևորումներ չտեսնենք, ապա հանրային քննարկման հարցերի առումով այս խորհրդարանն էապես գերազանցելու է նախկին խորհրդարանին: Հիմա անցնենք Բերձորի իրավիճակին: Ամբողջ հարցը նրանում է, թե բերձորյան այդ միջադեպը կամ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունը ստատուս քվո էր փոխելու, որը հաստատվել էր ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև: Արցախում էլ սովոր չէին հայաստանյան միջամտությանը այդ ձևով: Այսինքն՝ սահմաններ չկան, և Հայաստանի քաղաքական պրոցեսը տեղափոխվում է Արցախ: Դրա համար երևի թե Արցախի իշխանություններն էլ անպատրաստ էին նման իրավիճակի: Իհարկե, դա ոչ մի կերպ չի արդարացնում նրանց արած գործողությունները, այնուամենայնիվ, դա իր բացատրությունն ուներ: Դա ոչ թե Արցախում ժողովրդավարական վիճակի վատթարացումն էր, այլ ուղղակի այդ կարծրատիպերը, այդ սահմանը, որ կար, և անթափանցությունը հայաստանյան քաղաքական գործընթացի դեպի Արցախ հանկարծ մի վայրկյանում սպառնում էր փոխվել և ղարաբաղյան իշխանությունների համար թերևս անորոշությունն ու էնտրոպիան ավելի բարձր էին, թե ինչ է լինելու:

Եվ պետք է նշել, որ դա որևէ կերպ չանդրադարձավ ընտրությունների արդյունքների վրա: Գալով ընտրություններին՝ չենք կարող չհիշել ամենատարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից ընտրությունների վերաբերյալ սպասումները, գնահատականները, որոնք հնչեցին, նաև Մինսկի խմբի համանախագահները, ովքեր անընդհատ շեշտադրումներ էին անում: Այս իմաստով ի՞նչ փոփոխություններ եք նշմարել:

Մի քանի խնդիր կար, որոնք տեսանելի էին այդ հայտարարության մեջ: Նախ՝ առաջինը, բանակցային գործընթացը վերսկսելու ցանկությունը, ինչը, բնականաբար, նրանց երբեք թույլ չի տալու ճանաչել այդ ընտրությունները, որքան էլ իսկապես ժողովուրդներն ունեն տեղական ու ազգային իշխանություններ ձևավորելու միջազգային իրավունք: Բայց քանի որ կա Ադրբեջանի խնդիրը, առավել ևս՝ Արևմուտքի և Ադրբեջանի վատթարացած հարաբերությունները, Ռուսաստանի  պատճառով էներգետիկ ծրագրերի խնդիրը, ի վերջո՝ Ադրբեջանի ավտորիտարիզմի միտումների խորացումը, բնականաբար, զսպելու էին ճանաչելու այդ իրավունքը: Որոշ հայտարարություններոմ ասում էին, որ իրենք ոչ թե չեն ճանաչում այդ ընտրությունները, այլ ճանաչում են այդ ժողովրդի սեփական ապագան ընտրելու իրավունքը: Ընտրությունների հետ կապված պահը առանձնացնենք ճակատագրի որոշումից: Ընտրությունների հետ կապված ասվածը հետևյալն էր. մենք չենք ճանաչում, որ այդ ընտրություններն անց են կացվում այս իրավական և սահմանադրական շրջանակներում: Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև այս իրավական և սահմանադրական շրջանակները, այնուամենայնիվ, չճանաչված են: Խոսքը չի վերաբերում Ղարաբաղի չճանաչվածությանը, խոսքը վերաբերում է նրա Սահմանադրության և ընտրական ու այլ օրենքների շրջանակի ճանաչմանը: Նրանք ասում են, որ մենք ոչ թե ընտրությունները չենք ճանաչում, այլ այդպիսի շրջանակներում տեղի ունեցած գործընթացը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում