Անցած տարվա վերջին արդեն հայտնի դարձավ ավստրալիացի ռեփ երգչուհի Իգգի Ազալիայի և ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի համագործակցության մասին: Այդ ժամանակվանից երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին նրանց նոր երգին, որը ստացել է Pretty Girls անվանումը, և որը ներկայացված է մեր դատին արդեն ասօր, հաղորդում է ռուսական spletnik.ru-ն:
Վերջերս պապարացիները երգչուհիներին տեսել են «Ստուդիո Սիթիում», տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Լուսանկարներից դատելով, Իգգին և Բրիթնին ոգեշնչվել են 80-ականների նորաձևությունից:
Տեսահոլովակի ռեժիսորը Դեյվիդ Լաշապելն է, ով հայտնի է իր «սյուրռեալիստական գլամուր» հեգնական ոճով: