Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

Արցախցիները վստահեցին նախընտրական շրջանում «քամի արած» փորձված խաբողներին

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5 կուսակցություն հաղթահարեց նվազագույն 5 տոկոսի շեմը և իր ներկայացվածությունը կունենա ԼՂ 6-րդ գումարման Ազգային ժողովում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․3, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81 տոկոսը:

Ընդդիմադիր «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93 տոկոս քվե է ստացել:  Այս կուսակցության ցուցակը գլխավորող ազատմարտիկ, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը հաղթել է նաև մեծամասնական ընտրական համակարգով:

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ Հայկ Խանումյանի ղեկավարած   «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարողացավ հաղթահարել  նվազագույն շեմը՝ հավաքելով արցախցիների քվեների  5․38 տոկոսը: Թերևս  ԼՂ ազգային ժողովի միակ  էական փոփոխությունը հենց այս ընդդիմադիր թեկնածուի ներկայությունը կլինի: Ինքը Խանումյանն ընդգծում է, որ այս ընտրություններից ավելի մեծ սպասումներ ունեին:

Մեզ հետ զրույցում Հայկ Խանումյանն ասաց, որ չի բացառում  այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։ Հարցին, թե կոնկրետ որ քաղաքական ուժի հետ է կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում, Խանումյանն ասաց.«Այն բոլոր ուժերի, որոնք խորհրդարանում ընդդիմություն կհռչակվեն և իշխանությունների հետ  չեն համագործակցի»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ նախընտրական շրջանում բավականին լուրջ ճնշումներ են եղել՝ ինչի մասին իրենք բարձրաձայնել են.«Մենք ծանոթ ենք իշխանությունների մակարդակին և որակին, բայց, փաստորեն, ինքներս չկարողացանք հակազդել: Ոչ թե մեր անդամների, այլ հասարակության վրա են եղել ճնշումներ, իսկ հակազդելու միակ ձևը հասարակության ինքնակազմակերպման մակարդակի բարձրացումն է. մեր առաջիկա հիմնական գործունեությունն ուղված է  լինելու հասարակության ինքնակազմակերպման բարձրացմանը»,-ընդգծեց նա:

Մինչդեռ, Ազգային ժողովի նախորդ գումարման անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունների արդյունքը խորհրդարանի պատկերն էապես չի փոխում:

«Ընդդիմադիր դաշտից պատգամավորներ գրեթե չկան: Կա դեռ պատմություն չունեցող: Հայկ Խանումյանն անցավ, բայց նա մենակ է: Նա նախընտրական փուլում սխալ է գործել, դրա համար այսօր միայնակ է խորհրդարանում»,-ասաց Բադասյանը՝  հավելելով, որ ընդդիմադիրների սխալը նախընտրական շրջանում չմիավորվելն էր:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախընտրական շրջանում պետք է միավորվեին 2012 թվականի նախագահական ընտրությունների շրջանում Վիտալի Բալասանյանի թիմակիցները.«2012 թվականին նա էր ընդդիմությունը, այդ թիմն էր, այդ թիմը պառակտվեց՝ նոր ուժեր չկան: Այն , որ հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ՝ դա փաստ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ներկայացուցիչներ խորհրդարանում ունենալն, այնուամենայնիվ, սթափեցնող չի՞ լինի իշխանությունների համար, ինչպես օրինակ Երևանում է, Վահան Բադասյանն արձագանքեց.« Երևանում այլ կերպ է,  ապացուցված որակ կա, բայց քանակություն չկա՝ այնտեղ երկու ընդդիմադիր պատգմավոր կա՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, ուրիշ ընդդիմադիր  ուժեր կան, մնացածը սեփական շահերն են հետապնդում:Այստեղ դեռ չգիտենք՝ նախընտրական շրջանում բաներ խոստացան, ցույց կտա ժամանակը: Այն , որ ընդդիմությունը տապալված էր դեռ նախընտրական փուլում՝ ես այդ մասին հայտարարել էի` դեռ քարոզչությունը չսկսած»:

Նրա խոսքերով՝ որակի մասին առաջիկայում հնարավոր կլինի  կարծիք հայտնել.« Կբարձրաձայնե՞ն ամբիոնից իշխանությունների թերությունների մասին, թե ոչ՝ ցույց կտա ապագան, հիմա դժվար է  ասել»:

Ինչ վերաբերում է ԱԺԿ-ի և ՀՅ Դաշնակցության ստացած քվեների գրեթե հավասարությանը և մեր այն հարցին,թ ե սա ինչի՞ արդյունք է՝ նախկին պատգամավորն ասաց. «Արցախում ընդգծված իշխանությունը միայն «Ազատ հայրենիք»-ն է, պարզապես,  քանի որ չկար միավորված ընդդիմություն, դրանից օգտվեց առաջին հերթին  Դաշնակցությունը, հետո ԱԺԿ-ն և ընդդիմության քվեները հիմնականում նրանք ստացան: Նրանք մեղմ ասած` «քամի արեցին», որ կլինեն ընդդիմադիր, ժողովուրդը հույս փայփայեց` գոնե փորձված խաբողներին վստահել, քան թե անփորձ անհայտներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում