Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Հայ-ամերիկյան հեռանկարների շրջանակը

Հայաստանի կառավարությունը նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստում հավանության արժանացրեց հայ-ամերիկյան առևտրատնտեսական նոր շրջանակային համաձայնագրի նախագիծը, որի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե շատ երկար է բանակցվել այդ ամենը։ Նոր շրջանակային համաձայնագիրը նպատակ ունի խորացնել Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունները առևտրի և տնտեսության, ներդրումների ոլորտներում։ Նախատեսվում է ստեղծել առևտրատնտեսական խորհուրդ։

Այս ամենը թղթի վրա լավ է, հիանալի, սակայն ողջ հարցը, ինչպես միշտ, այն է, թե Հայաստանի դեպքում թուղթը ինչքանով կարող է իրականություն դառնալ։ Խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան ներդրումային հեռանկարներն իրականություն դառնալու համար պետք է փոխվի հայաստանյան իրականությունը։ ԱՄՆ ներդրողների համար այդ իրականությունը չի կարող գրավիչ լինել, որովհետև այն բնորոշվում է ամերիկյան տնտեսական մշակույթի և փիլիսոփայության տեսանկյունից երկու գերարատներով՝ կոռուպցիա և մենաշնորհներ։ Եթե դրան գումարվում է նաև ամերիկյան աշխարհայացքի համար մեկ այլ հիմնարար հանգամանք՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, ապա պատկերը ամբողջական է դառնում ու ակնհայտ, որ առկա պայմաններում հայ-ամերիկյան ներդրումային համագործակցության ինտենսիվացումը այնքան էլ իրատեսական հեռանկար չէ։

Այս առումով առանցքային հարցն այն է, թե հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի ստորագրումն ինչ էֆեկտ է ունենալու հենց այս հարցերի պարագայում, Հայաստանն ինչ քայլեր է կատարելու երկրում կոռուպցիայի, հովանավորչության վերացման և ներդրումների պաշտպանության համար։ Այսինքն՝ խնդիրը հանգում է քաղաքական իրողություններին, որտեղ, իհարկե, բարդությունների շրջանակը բավական լայն է և վերաբերում է արդեն նաև արտաքին քաղաքական խնդիրներին։

Բանն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, որը բավական սահմանափակում է երրորդ երկրների հետ հարաբերությունների հնարավորությունները։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ավելացնել քաղաքական ճնշումը Հայաստանի վրա, և այստեղ իհարկե բավական խոսուն հանգամանք էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդաշարին, որում Սարգսյանը հավատարմության գերերդում էր տալիս Ռուսաստանին և նույնիսկ ռուսական կայսրությանը։

Ահա այս պայմաններում չափազանց բարդ ու հակասական է թվում հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների իրական խորացման հեռանկարը։ ԱՄՆ-ը Հայաստանին փաստորեն ընդառաջում է՝ գնալով նոր շրջանակային համաձայնագրի, տալով նոր հնարավորություն։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այդ հնարավորություններն օգտագործելու քաղաքական կամք, նախադրյալներ։ Մյուս կողմից էլ, իհարկե, Հայաստանն այլընտրանք չունի, քանի որ Ռուսաստանը մահակից բացի՝ Հայաստանին տալու այլ բան չունի։

Այս իրավիճակում Հայաստանի համար անխուսափելի է դառնում վաղ թե ուշ էական որոշումների կայացումը, որոնք պետք է կազմեն իրավիճակի փոփոխությունների քաղաքական հիմքը։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանում այդ ամենը տեղի է ունենում լոկ այն դեպքում, երբ «դանակը ոսկորին» է հասնում, բայց՝ իշխանության ոսկորին, որովհետև հասարակության և պետության «ոսկորին» հասել ու անցել է վաղուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում