Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նորից շատ կոպիտ եղավ: Կարճ հարցուպատասխանի ժամանակ նա հասցրեց մի երկուսին վիրավորել՝ «հեռու քաշի միկրաֆոնդ կամ վեց անգամ մի կրկնի նույն հարցը»:
Իսկ հարցերը կրկնվում էին, քանի, որ Սյունիքի մարզպետը դրանց չէր պատասխանում: Հարցերից մեկը, օրինակ, վերաբերում էր նրա որդի Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ մի քանի օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ երկու եղբայրներ մարմնական վնասվածքներ էին ստացել: Իսկ այդ դեպքի հետ կապված արդեն քրեական գործ կա հարուցված: Մարզպետն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ գործից, իսկ իր որդին Երևանում է:
Մանրամասները՝ տեսանյութում։