Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Աբովյանում գիշերային ակումբի պարուհի Նանարի պատճառով կռիվն ավարտվել է ակումբի սեփականատիրոջ մահով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ալոյանի գործի դատական քննությունը:

Հրանտը կալանքի տակ է 2011 թվականի դեկտեմբերի 28-ից: Այն ժամանակ նա 25 տարեկան էր:

Սկզբնապես Հրանտ Ալոյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հրանտը մեղադրվել է այն բանի համար, որ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 10-ի սահմաններում Աբովյանի ճարտարագիտական քոլեջի մուտքի դարպասի մոտ, գիշերային ակումբի պարուհի Նանարի հետ հարաբերություններ ունենալու հարցի վերաբերյալ վիճել է Հայկ Հ.-ի հետ, բռունցքով հարվածել է նրա գլխին, պատճառել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում, ինչի հետևանքով առաջացել է տուժողի մահը:

Դատաքննության սկզբնական փուլում հետազոտված ապացույցներով կասկածներ են առաջացել հանցագործությանը այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Մեղադրողը միջնորդել է գործի դատաքննությունը հետաձգել սկզբում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 27-ը, ապա՝ մինչև 2013 թվականի մայիսի 13-ը:

2013 թվականի հունիսի 1-ին մեղադրողի միջնորդությամբ Հրանտ Ալոյանին առաջադրված վերոհիշյալ մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետից փոփոխվել, ավելի ծանրացվել է, ու Հրանտ Ալոյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողն իր միջնորդությունը հիմնավորել է դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ, փորձագետի լրացուցիչ ցուցմունքով, թե տուժող Հայկ Հ.-ի վնասվածքները չէին կարող առաջանալ մեկ անգամ հարվածելու և վայր ընկնելու հետևանքով: Դրանք կարող էին առաջանալ հինգ-վեց և ավելի բութ առարկաների ներգործությունից:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրանտ Ալոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2011 թվականի հոկտեմբերի 3-ի առավոտյան իրեն զանգահարել է ընկերը՝ Էդգարը, ասել է, թե մյուս ընկերոջ՝ Հովհաննեսի մորաքրոջը վիրահատել են, առաջարկել է գնալ հիվանդանոց: Ինքը մերժել է, ասել է, թե պիտի գնա ատամնաբուժարան: Բայց տղաները համոզել են իրեն:

Ինքը տնային հագուստով ու հողաթափերով իջել է բակ: Տղաները եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում, առաջարկել են, որ ինքը վարի մեքենան:

Մինչև Քանաքեռ ինքն է վարել, հետո՝ Էդգարը: Հասել են Աբովյան քաղաքի շենքերից մեկի մոտ: Առաջարկել են բարձրանալ երկրորդ հարկ:

Ինքը հարցրել է՝ ուր են գնում, տղաներն ասել են՝ գործ կա:

Բարձրացել ու միջանցքում տեսել են Հայկ Հ.-ին մի կնոջ հետ խոսելիս: Հետագայում իմացել է, որ նա Նանարի մայրն է:

Իր հարցին Հայկը պատասխանել է, թե Նանարի հետ կապված խոսելու բան կա:

Մտել են բնակարան, տեսել են, որ Նանարը քնած է:

Հայկի առաջարկով իջել են բակ: Ինքը տեսնելով, որ տղաները ալկոհոլ օգտագործած վիճակում են, անիմաստ է համարել խոսելը, ցանկացել է հեռանալ:

Տղաների առաջարկով նստել է մեքենայի հետևի նստատեղին, իր կողքին նստել է Նանարը, նրա կողքին՝ Հայկը, վարորդի տեղում՝ Էդգարը, նրա կողքին՝ Հովիկը:

Մեքենայի մեջ Նանարի ու Հայկի միջև խանդի հետ կապված վեճ է առաջացել:

Հայկը Նանարին մեղադրել է իր հետ սիրային կապ ունենալու համար: Ինքն ասել է, որ իր անունը չշոշափեն, իր ու Նանարի միջև սիրային կապ չկա, իրենք որպես ընկերներ են շփվել:

Նանարի ու Հայկի վեճը բորբոքվել է:

Հայկը իջել է, իրեն էլ քաշելով հանել է մեքենայից: Նա բղավել ու հայհոյել է:

Ինքն առաջարկել է, որ հետո խոսեն, քանի որ Հայկը խմած է եղել:

Ինքը կանգնած է եղել մայթեզրին: Հայկը սկսել է քաշքշել իրեն, մի երկու հարված է հասցրել:

Ինքը հրել է Հայկին, բայց նա շարունակել է հարվածել: Միաժամանակ նա աջ ձեռքը հետ է տարել: Ինքը կարծել է, թե նա գրպանից ուզում է ինչ-որ բան՝ դանակ, զենք հանել՝ իրեն հարվածելու, վնասելու համար: Ինքը մեկ հարված է հասցրել Հայկին: Նա դեպի իրեն առաջ է եկել ու ընկել է գետնին:

Ինքը ցանկացել է օգնել նրան. հանել է իր հագի շապիկը, սրբել է Հայկի դեմքը: Մինչև Նանարը ջուր կբերեր, մեքենայից ինքը ջուր է վերցրել, փորձել է ուշքի բերել Հայկին, նրա գլխի արյունահոսությունը դադարեցնելու համար շապիկով կապել է գլուխը: Հասկանալով, որ Հայկն ուշքի չի գալիս, առաջարկել է օգնել, նրան տեղափոխել հիվանդանոց:

Տղաներն օգնել են, Հայկին դրել են մեքենա, շարժվել են դեպի հիվանդանոց:

Աբովյան քաղաքին ինքը ծանոթ չի եղել, մի պատահական տաքսի է կանգնեցրել, խնդրել է, որ հիվանդանոցի ճանապարհը ցույց տա: Ինքը մեքենան վարել է բարձր արագությամբ, Հայկին հիվանդանոց է հասցրել:

Մինչև վերակենդանացման բաժանմունք հասնելը լսել է Հայկի սրտի աշխատանքը: Հիվանդանոցում համոզվել է, որ նա ողջ է: Որոշել է տուն գնալ, շորերը փոխել ու նորից հիվանդանոց գալ:

Բայց երբ հետո իմացել է, որ Հայկը մահացել է, ինքը շփոթվել, վախեցել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, չի հասկացել, թե ինչ է անում, առաջին անգամ էր հայտնվել նման իրավիճակում:

Տուժողի իրավահաջորդը՝ Հայկի մայրը հայտնել է, որ որդին աշխատել է ազգային անվտանգությունում, հետո թոշակի է անցել, աշխատել է որպես թիկնապահ, իսկ հետո բացել է «Էլիզա» գիշերային ակումբը:

Դեպքի օրը որդին նախաճաշել է, հետո տաքսի է պատվիրել ու տնից գնացել է:

Հաջորդ օրը ինքը Հայկի կնոջից իմացել է, որ ժամը հինգի սահմաններում գիշերային ակումբի աշխատող Կամոյի հեռախոսազանգով Հայկը գնացել է տանից:

Երեկոյան ժամը 17-ից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, տեսել են, որ Հայկը տանը չէ, հետաքրքրվել են նրա աշխատանքի վայրով ու հեռացել են:

Առավոտյան որդու ընկերներից իմացել է, որ Հայկը իբր վիճաբանել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքն ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, իմացել է, որ որդուն սպանել են: Հետո տեսել է, որ Հայկի գլուխը վնասված է, հասկացել է, որ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել:

Իր տղայի կյանքում ոչ մի Նանար չի եղել…

Տուժողի կինը հայտնել է, թե ինքն իմացել է, որ ամուսնու գիշերային ակումբում որպես պարուհի է աշխատել Նանարը, նա կապի մեջ է եղել ամուսնու հետ: Այդ Նանարի պատճառով է ամուսինը վիճել Հրանտ Ալոյանի հետ, որի ընթացքում Հրանտը սպանել է ամուսնուն:

Ըստ վկայի՝ ամուսնու և Նանարի կապի մասին ինքը վաղուց է իմացել, բայց չի բարձրաձայնել, շարունակել է համատեղ ապրել ամուսնու հետ…

Նանարի մայրը հայտնել է, թե դեպքի օրը իր հեռախոսին զանգել է տուժող Հայկը և ասել, թե ինչ-որ բան փոխանցելու համար եկել է Աբովյան քաղաքի իրենց բնակարան:

Հայկը վերադարձրել է դստեր ոսկե շղթան, որը տարել էր նորոգման տալու:

Ինքը Հայկի հետ միջանցքում զրուցում էր, երբ իրենց են մոտեցել երեք անծանոթ տղամարդիկ: Նրանցից մեկը Հայկին տեսնելով՝ ասել է. «Դու է՞լ ես ստեղ»:

Տղաներից երկուսը մտել են տուն, արթնացրել են Նանարին, ով գործի բերումով լուսադեմին էր տուն եկել ու քնած էր: Նրանք խոսել են Նանարի հետ, դուրս են եկել տանից ու Հայկին առաջարկել են բակ իջնել: Հայկն իջել է, քիչ հետո բակ է իջել նաև Նանարը:

Տեսնելով, որ դուստրը ուշանում է, ինքը գնացել է բակ, փնտրել է, բայց Նանարն այնտեղ չի եղել: Երեխաներից մեկն ասել է, թե Նանարը տուն է բարձրացել, շշով ջուր է վերցրել ու գնացել է: Այդ օրը Նանարը տուն չի վերադարձել: Ինքը կատարվածն իմացել է ոստիկանությունում:

Նախաքննական ցուցմունքում այս վկան հայտնել էր, թե դուստրը մոտ մեկուկես տարի ընկերական հարաբերությունների մեջ է եղել Հայկի հետ, նա գնացել-եկել է իրենց տուն:

Դեպքի օրը իրենց տուն եկած Հրանտ Ալոյանը եղել է բարկացած ու բորբոքված… Իր հարցին, թե ի՞նչ է պատահել, Հայկը պատասխանել է, որ հետո կասի, և իջել է բակ…

Ամբաստանյալի ընկերներից՝ Էդգարի նախաքննական ցուցմունքով՝ իրենք դեպքի օրը գնացել են Նանարի տուն, որ Հայկը Հրանտին ապացուցի իր ու Նանարի՝ ինտիմ կապի մեջ լինելը:

Մեքենայի մեջ Հայկը Նանարին ասել է. «Եթե դու իմ հետ կապ չունես, ինչո՞ւ էիր քո ոսկե շղթան տվել ինձ, որ նորոգեմ»: Նանարն ուշագնաց է եղել, Հայկն ու Հրանտը իջել են մեքենայից: Ինքը ջուր է լցրել Նանարի վրա, ուշքի է բերել, այդ ընթացքում Հայկն ու Հրանտը վիճել են իրար հետ… Հրանտը տեսնելով, որ Հայկը ձեռքը հետ տարավ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Հայկն ընկել է գետնին…

Վկա Նանարը հայտնել է, թե ինքը 2009-2010 թվականներին Հայկ Հ.-ի գիշերային ակումբում պարուհի է աշխատել: Շուրջ մեկ տարի Հայկի հետ մտերիմ է եղել: Հայկի կինը խոսել է իր հետ, դրանից հետո ինքը խզել է կապը Հայկի հետ, նրա ակումբից դուրս է եկել:

Գիշերային ակումբից է ինքը ճանաչել նաև Հրանտ Ալոյանին ու նրա ընկերներին…

Դատարանը, գործի քննության արդյունքում, եկել է եզրակացության, որ ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ այն մասին, որ Հրանտ Ալոյանի գործողություններն ուղղված են եղել Հայկ Հ.-ին կյանքից զրկելուն:
Ըստ դատարանի եզրահանգման՝ Հրանտ Ալոյանի դիտավորությունն ուղղված է եղել Հայկ Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելուն, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Դատարանը վերաորակել է Հրանտ Ալոյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Սա հենց սկզբնական մեղադրանքն է, որ առաջադրվել էր Ալոյանին:

Հրանտ Ալոյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ից:

Տուժող կողմի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում