Քիշնևում՝ գլխավոր տաճարի դիմացի հրապարակում, անցկացվում են ցույցեր կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության տվյալով՝ ցույցին մասնակցում է մոտ 10 հազար մարդ: Ակցիան կազմակերպել է «Արժանապատվություն և արդարություն» կուսակցությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ցուցարարները պահանջում են հետաքննել, թե ինչպես է անցած տարի երկրի 3 բանկից դուրս բերվել 1 մլրդ դոլար, պահանջում են գլխավոր դատախազի, մաքային ծառայության և կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավարի հրաժարականը, քանի որ նրանք չեն կարողանում իրենց աշխատանքը անել: